Արմեն Պետրոսյան. Դժվար չէ կռահել, որ Չավուշօղլուի հայտարարությունն անուղղակի մեսիջ էր Նիդերլանդների Թագավորությանը
Տարածաշրջանային զարգացումներին հետևող արաբագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էոջում գրում է. «Հասկանալու համար, որ այսօրվա Թուրքիայի Հանրապետությունն իր քաղաքականությամբ, գործելաոճով և հռետորաբանությամբ գրեթե չի տարբերվում իր իրավանախորդից՝ Օսմանյան կայսրությունից, բավարար է ոչ միայն ակնդետորեն հետևել նրա գործողություններին, տարբեր տարածաշրջաններում ունեցած հավակնություններին, այլև՝ դիտարկել նրա իշխանական վերնախավի տարբեր ներկայացուցիչների հռետորաբանությունը:
Դիցուք, նշեմ ԹՀ ԱԳ նախարար Մ. Չավուշօղլուի՝ օրերս հայտարարած մտքերից մեկը՝ «Թուրքիայի համար խոչընդոտներ ստեղծող և հարված հասցնել ցանկացող երկրներ և տարբեր ահաբեկչական խմբեր կան, սակայն այն դեպքերում, երբ ճիշտը մենք ենք, ոչ մի խոչընդոտ չենք ճանաչի։ Մեր դեմ դուրս եկողներին նարնջի պես կճզմենք ու կանցնենք»»:
Ա. Պետրոսյանն արձանագրում է՝ դժվար չէ կռահել, որ մեջբերման վերջին միտքը՝ «Մեր դեմ դուրս եկողներին նարնջի պես կճզմենք ու կանցնենք» անուղղակի մեսիջ էր Նիդերլանդների Թագավորությանը, որի Ներկայացուցիչների պալատը փետրվարի 22-ին Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու օրինագիծ էր ընդունել:
Հարակից հրապարակումներ`
- Թուրք նախարար «Ցեղասպանության մասին Հոլանդիայի խորհրդարանի օրինագծերը մեզ համար առ ոչինչ են»
- Նալբանդյան. Այս քայլով Նիդերլանդների խորհրդարանը կրկին հավաստեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին
- Նիդերլանդների խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևերը
- Հայոց ցեղասպանության մասին նախագծերը Նիդերլանդների խորհրդարանում քվեարկության կդրվեն փետրվարի 22-ին
- Նիդեռլանդների խորհրդարանում շատերն են համոզված Հայոց Ցեղասպանության պաշտոնապես ճանաչելու անհրաժեշտության մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին