Թուրք նախարար «Ցեղասպանության մասին Հոլանդիայի խորհրդարանի օրինագծերը մեզ համար առ ոչինչ են»
Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքը խոսել է Հոլանդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունած 2 օրինագծերի մասին։
«Էրմենիհաբեր»-ը գրում է, ըստ «Dogruhaber» լրատվամիջոցի՝ թուրք նախարարը հայտնել է, որ վերոնշյալ օրինագծերը ոչ մի դրական ազդեցություն չեն ունենա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա։ Ավելին, թուրք նախարարի պնդմամբ ՝ օրինագծերն ավելի են «մեկուսացնելու» Հայաստանին տարածաշրջանում:
Ըստ Չելիքի՝ օրինագծերը Թուրքիայի համար առ ոչինչ են։
«Ավելի վաղ Թուրքիան այս հարցի շուրջ հայտնել էր իր դիրքորոշումը։ Մենք խոսեցինք ընդհանուր ցավի մասին։ Այդ ժամանակ մեր նախագահն առաջարկեց ստեղծել պատմաբանների հանձնաժողով և բացել բոլոր արխիվները։ Ցեղասպանության մասին Հոլանդիայի խորհրդարանի օրինագծերը Թուրքիայի համար առ ոչինչ են»,-ասել է թուրք նախարարը։
Վերջինս նաև տեղեկացրել է, որ տեղի ունեցածից հետո Թուրքիայում Հոլանդիայի գործերի հավատարմատարը բացատրություններ տալու նպատակով կանչվել է երկրի արտգործնախարարություն։
Նա նաև հիշեցրել է, որ թուրք-հոլանդական հարաբերությունները սրանից առաջ էլ լարված էին։ Պատճառն այն էր, որ Հոլանդիայի իշխանությունները արգելեցին թուրք քաղաքական գործիչներին նախընտրական քարոզարշավ անցկացնել այդ երկրում և հանդիպել տեղի թուրքական համայնքի հետ։
Ավելի վաղ էլ Հոլանդիայի խորհրդարանի ընդունած օրինագծերը դատապարտել էին Թուրքիայի արտգործնախարարության կողմից։
Հիշեցնենք, որ Հոլանդիայի խորհրդարանի ստորին պալատը քվեների մեծամասնությամբ (142 կողմ, դեմ՝3) ընդունել է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի հայերի զանգվածային սպանդը որպես ցեղասպանություն ճանաչելու երկու օրինագիծ:
Ըստ առաջինի՝ Հոլանդիան վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու 2004 թվականի որոշումը, ըստ երկրորդի, այս տարվա ապրիլի 24-ին, ապա հինգ տարին մեկ Երևան է գործուղվելու Նիդերլանդների կառավարության ներկայացուցիչն, ով մասնակցելու է Հայոց Եղեռնի զոհերի ոգեկոչման արարողություններին:
Հարակից հրապարակումներ`
- Նալբանդյան. Այս քայլով Նիդերլանդների խորհրդարանը կրկին հավաստեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին
- Նիդերլանդների խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևերը
- Հայոց ցեղասպանության մասին նախագծերը Նիդերլանդների խորհրդարանում քվեարկության կդրվեն փետրվարի 22-ին
- Նիդեռլանդների խորհրդարանում շատերն են համոզված Հայոց Ցեղասպանության պաշտոնապես ճանաչելու անհրաժեշտության մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին