Ծանրամարտի «պա դե դե» Հայաստանի առաջնությունում
Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում փետրվարի 22-ին՝ ծանրամարտի տղամարդկանց առաջնության երկրորդ օրը զվարճալի միջադեպ է գրանցվել: Այդ օրը մարզիկները մրցում էին մ 69 և 77 կգ քաշային կարգերում:
69 կգ. Ռուստամ Կարապետյանը բարձրացնելով ծանրաձողը, չի կարողանում ֆիքսել քաշը, մի քանի քայլ առաջ է գնում ու ցած նետում ծանրաձողը: Բարեբախտաբար տուժածներ չկան, մրցավարն ու հանդիսատեսը հասցնում են ճիշտ ժամանակին փախչել:
Չնայած դրան երկարամարտի 286 կգ արդյունքում Ռ. Կարապետյանը դարձավ արծաթե մեդալակիր:
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնությունը կավարտվի 105 և 105+ կգ քաշայինների պայքարով: