2017 թվականին բնական հյութերի արտադրությունը նվազել է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թվականին Հայաստանում արտադրվել է 12 698.8 հազար լիտր բնական հյութ: 2016 թվականին համեմատ արտադրության ծավալները նվազել են 3.4%-ով:
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ նշված ժամանակահատվածում արտադրվել է 11 611.4 հազար լիտր մրգահյութ՝ նվազելով 8.2%-ով, իսկ տոմատի հյութերի արտադրության ծավալը 2016 թ-ի համեմատ ավելացել է 2.1 անգամ՝ կազմելով 1 087.4 հազար լիտր:
Ինչ վերաբերում է ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությանը, ապա 2017 թ-ին նախորդ տարվա համեմատ աճել է 26.2%-ով` կազմելով 97 815.8 հազար լիտր: