Սարոյանի թանգարանի բացումը պլանավորվում է այս տարվա օգոստոսին
Սարոյանի թանգարանի բացումը պլանավորվում է 2018 թվականի օգոստոսի 31-ին՝ գրողի հոբելյանական 110- ամյակին։ Այս մասին հայտնում են «Ռենեսանս» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամից:
Հիմնադրամի կողմից անցկացվող «Սարոյան հաուս» նախագծի շրջանակներում նախագծի համակարգող Ավագ Սիմոնյանը, «Ստորակետ» ճարտարապետական ստուդիայի համահիմնադիր Մերուժան Մինասյանը և «Սարոյան հաուսի» հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ, Ֆրեզնոյում Կալիֆորնիայի պետական համալսարանի հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Բարլո Տեր-Մուգրդեչյանը հանդիպում են ունեցել Ֆրեզնոյի քաղաքապետ Լի Բրանդի հետ և նրան ներկայացրել նախագիծը։ Վերջինս իր հերթին ողջունել է նախագիծը և աջակցելու պատրաստակամություն հայտնել:
Քաղաքապետին ներկայացվել են նախագծի հետագա ծրագրերը և թանգարանի հայեցակագը՝ իր բոլոր նորարարական և ինտերակտիվ լուծումներով։
Բացումից հետո, Վիլյամ Սարոյանի կյանքի հայտնի և անհայտ բոլոր դրվագների մասին պատմող թանգարանը կդառնա Ֆրեզնոյի մշակութային և կրթական կենտրոններից մեկը։
Շեշտվել է նաև այն փաստը, որ Սարոյանը ունեցել է համաշխարհային ճանաչում, և նրա անձի կարևորումը ոչ միայն հայկական սփյուռքի ձեռքբերումն է լինելու, այլև ողջ ամերիկյան հասարակության: Թանգարանում հյուրերը հնարավորություն կունենան անձամբ տեսնել Սարոյանին՝ հոլոգրամի միջոցով։
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկել են Վիլյամ Սարոյանի Ֆրեզնոյի տուն-թանգարանի շինարարական աշխատանքերը
- «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը գնել է Վիլյամ Սարոյանի՝ Ֆրեզնոյի առանձնատունը
- Վիլյամ Սարոյանի տունը վաճառվում է (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան