2017-ին Հայաստանը ԵԱՏՄ երկրների շարքում ամենաբարձր տնտեսական ցուցանիշներն է գրանցել. Արամ Սաֆարյան
2017 թվականին Հայաստանը ԵԱՏՄ երկրների շարքում ամենաբարձր ցուցանիշներն է գրանցել տնտեսության մի շարք կարևոր ոլորտներում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ Եվրասիական փորձագիտական ակումբի անդամներ, տնտեսագետներ Աշոտ Թավադյանն ու Թաթուլ Մանասերյանը տնտեսագիտական հետազոտություններ են կատարել «Հայաստանի տնտեսությունը 2017 թ-ին ԵԱՏՄ-ում երկրի անդամակցության համատեքստում» խորագրով: «Եվրասիական փորձագիտական ակումբի դեռ սեպտեմբերի վերջին արած կանխատեսումը՝ հակառակ միջազգային կազմակերպությունների արած կանխատեսումների, որ Հայաստանի տնտեսական աճը գերազանցելու է 4%-ը, իրականություն դարձավ»,- ասաց Արամ Սաֆարյանը:
Այսպիսով, Հայաստանում տնտեսական ակտիվության ինդեքսը կազմել է 7,7%, իսկ ՀՆԱ-ի աճը՝ մոտ 5,2%: ՏԱՑ-ի աճը, ըստ բա
Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսությունը երկնիշ աճի միտումներ է ցույց տվել տնտեսության մի շարք կարևորագույն ճյուղերում: Մանսավորապես, երկնիշ ցուցանիշով աճել են Հայաստանի արդյունաբերությունը (12,6%), առևտուրը (14%), արտահանումը, ներմուծումը, վերականգնվել են շինարարության ծավալները ՝ 2.2%-ով, անկում է արձանագրվել միայն գյուղատնտեսության ոլորտում: «Գյուղատնտեսության ծավալը 2016 թ-ի համեմատ նվազել է 3%-ով, ինչի բացատրությունը դեռ պետք է լրջորեն ուսումնասիրվի և մարտին դրա մասին կխոսենք, սակայն գյուղատնտեսական ապրանքների և դրանց վերամշակված արտադրանքի ծավալները ԵԱՏՄ երկրներ էապես աճել են»,- նշեց փորձագետը:
Անդրադառնալով ԵԱՏՄ երկրների տնտեսական արդյունքներին՝ Արամ Սաֆարյանն ասաց, որ 2017 թ-ը լավ տարի էր անդամ երկրների համար: Մասնավորապես, 2015 և 2016 թթ-ից հետո առաջին անգամ Ռուսաստանում արձանագրվել է 1%-ից ավելի տնտեսական աճ և կանգնել է կայուն տնտեսական զարգացման ուղու վրա, ինչը, ըստ փորձագետի դրական աղդեցություն ունի ԵԱՏՄ տարածքի փոքր տնտեսություն ունեցող երկրների համար:
«ԵԱՏՄ-ի համար լավ էր թե արդյունաբերության, թե գյուղատնտեսության առումով, անդամ երկրներում 6,5 տոկոսով կրճատվել է գործազրկությունը, ավելացել է Ռուսաստանից Հայաստան մտնող տրանսֆերտների ծավալները՝ 7 տոկսով: Պետք է նշել, որ Հայաստան մտնող տրանսֆերտների 63%-ը գալիս են Ռուսաստանից, 14%-ը՝ ԱՄՆ-ից: Մենք գտնում ենք, որ առաջիկա տարիներին Ռուսաստանը շարունակելու է մնալ Հայաստանի համար ամենագրավիչ աշխատանքային շուկան, և ՀՀ կառավարության կարևորագույն խնդիրներից մեկն այն է, որ թե Ռուսաստանում, թե ԵԱՏՄ-ում պարզ բանվորական աշխատուժից բացի, ժամանակավոր կազմակերպվել նաև բարձրագույն կրթություն ունեցող մասնագետների աշխատանքի հարցը»,- ասաց Արամ Սաֆարյանը:
Խոսելով Հայաստանից ԵԱՏՄ արտահանման ծավալներին՝ փորձագետը նշեց, որ դեպի Ռուսաստան գնացող հայկական արտահանման մեջ մեծ տեղ ունի պատրաստի արտադրանքը: Տարվա կարևոր նորություններից մեկն էլ, ըստ նրա, այն է, որ կոնյակի արտահանման հետ մեկտեղ եվրասիական շուկայում մեծացել է հայկական գինու արտահանումը՝ հասնելով 1,3 մլն լիտրի: «Եթե այս միտումը առաջիկա երկու տարիներին շարունակվի, ապա հայկական գինեգործությունը պատվավոր տեղ կզբաղեցնի մեր տնտեսական ներուժի մեջ»,- ասաց նա:
Ըստ Արամ Սաֆարյանի, թեև վերլուծաբանները գտնում են, որ 2018 թ. Հայաստանի արտահանման ֆիզիկական ընդլայնումը կսպառվի, ինչի արդյունքում երկրի ՀՆԱ-ի աճը կկազմի մոտ 2,5%, իսկ 2019 թ-ին ՀՆԱ-ն կրկին կաճի 5% ավելի ծավալով, սակայն իրենք կանխատեսում են՝ այն ներդրումների ծավալը, որը եղել է 2017 թվականին, եթե պահպանվի 2018 թվականին, ապա տարին Հայաստանի համար լավն է լինելու, և աճի արձանագրած միտումները շարունակական են լինելու: «Եթե ներդրումների ծավալն աճի, ապա ՀՆԱ-ի աճը կանխատեսվածից ավելին է լինելու»,- եզրափակելով խոսքն՝ ասաց փորձագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները