Ես ուզում եմ իշխանափոխություն, ո՞նց կարող է՝ չուզեմ. ՕԵԿ նախագահ
Վանաձորում հավերժ բոյկոտով հնարավոր չէր խնդիրներ լուծել։ Լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ անդրադառնալով Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ իրենց համատեղ տևական բոյկոտին, ինչպես նաև ՀՀԿ-ի հետ հուշագիր կնքելուն և ՕԵԿ-ական Արկադի Փելեշյանի՝ Վանաձորի փոխքաղաքապետ դառնալուն։
«Այդպես որոշեց տարածքային կառույցը։ Դա իրենց որոշումն էր, մեր որոշումը չէր։ Այսօր աշխատում են Վանաձորի խնդիրների համար։ Եթե ավագանին պետք է 4 տարի աշխատի, 1.5 բոյկոտում էին։ Ասում են ՕԵԿ-ը մեկ իշխանություն է, մեկ՝ ընդդիմություն։ Իսկ ի՞նչ ենք ուզում. որ մեկը միշտ իշխանությո՞ւն լինի, մյուսն՝ ընդդիմություն»,- հարց հնչեցրեց Բաղդասարյանը՝ շեշտելով, որ աշխարհում չկա մի երկիր, ուր իշխանությունը միշտ իշխանություն է, ընդդիմությունը՝ ընդդիմություն։
Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ Հայաստանում այս պահին իշխանափոխության օրակարգ չկա, միաժամանակ հավելեց. «Ես ուզում եմ իշխանափոխություն։ Ո՞նց կարող է՝ չուզեմ։ Ես ուզում եմ երկրում փոփոխություններ տեղի ունենան, իսկ փոփոխություններ հնարավոր են միայն իշխանության փոփոխությամբ»։
Իսկ հնարավո՞ր է, որ առաջիկայում մասնակցեն բողոքի ցույցերի, հետաքրքրվեցին ԶԼՄ-ների ներկայացուցիչները։ «Կգա իրավիճակ, մենք մեր դիրքորոշումը կհայտնենք։ Մենք պայքարում ենք, երկու տարի հետո Հայաստանում ընտրություններ են սկսվում»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանը Հայաստանում չի ապրել, հայ մարդու դարդուցավով չի ապրել. Արթուր Բաղդասարյան
- ՕԵԿ-ի անցած ճանապարհը եղել է գործի, պայքարի և ձեռքբերումների ճանապարհ. Մհեր Շահգելդյան
- Հայաստանում մրցակցությունը եղել է ոչ թե գաղափարների, այլ փողի միջև. Արթուր Բաղդասարյան
- Մեկնարկեց ՕԵԿ համագումարը. Արթուր Բաղդասարյանը վերընտրվեց կուսակցության նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա