Ձերբակալվել է Ախալքալաքի Ջրամատակարարման ընկերության ղեկավար Վարդ Մոսոյանը
Ֆինանսների նախարարության քննչական խումբը ձերբակալել է «Վրաստանի Միացյալ Ջրամատակարարման» Ախալքալաքի սպասարկման կենտրոնի պետ Վարդ Մոսոյանին:
Jnews-ի փոխանցմամբ, Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերության Ախալքալաքի սերվիս կենտրոնի մենեջեր Վարդ Մոսոյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 182-րդ, պաշտոնի չարաշահմամբ միտումնավոր յուրացում, հափշտակում և 362-րդ՝ կեղծ փաստաթղթերի ստեղծում և օգտագործում։ Երկու հոդվածն էլ տուգանք են սահմանում կամ ազատազրկում 4-ից 7 տարի։
Փետրվարի 23-ին Ախալցիխեյի շրջանային դատարանում երեք ժամվա ընթացքում քննարկվում էր Մոսոյանի նկատմամբ խափանման միջոցը։ Դատախազ Թամար Զուրաբիշվիլիի հայտարարությամբ, Վարդ Մոսոյանը զբաղվում էր իր կնոջ անունով գրանցված «ՎԵՄ» ընկերության գործունեությամբ։
Նշված ընկերությունը 2014 թվականին Ախալքալաքի շրջանում ջրամատակարարման համակարգի վերականգնման համար հայտարարված տենդերը հաղթել էր 75 000 լարիով։ Հոկամում, Խոսպիոյում, Վաչիանում և Գոգաշենում խմելու ջրի համակարգի վերականգնման համար աշխատանքները Վարդ Մոսոյանը իրականացրել է Ախալքալաքի ջրամատակարարման ընկերության սարքավորումներով, տեխնիկայով և աշխատուժով։
«Օրինակ, ինչպես դատախազը հայտարարեց, ջրամատակարարման ընկերությունում Մոսոյանը կազմել է արձանագրություն, որ իբր Հոկամ գյուղի ջրամատակարարման համակարգը վնասվել է և իրականացվել են աշխատանքներ, իսկ իրականում ջրամատակարարման ընկերության աշխատակիցները 2014 թվականի նոյեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 4-ն «ՎԵՄ»-ի կողմից նշված աշխատանքներն են իրականացրել»,-գրում է աղբյուրը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են