Սոմալիի մայրաքաղաքում պայթյուններից 18 մարդ է զոհվել
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում նախօրեին երկու պայթյունների հետևանքով մահացել է առնվազն 18 մարդ:
«Ալ-Ջազիրա»-ին հղում անելով «Ռիա նովոստի»-ն գրում է, որ պայթեցվել են ականապատ մեքենաներ: Նրանցից մեկը պայթել է նախագահական պալատի, մյուսը՝ հյուրանոցի մոտակայքում: Պայթյուններին հաջորդել են կրակոցներ: Վիրավորվել է 20 մարդ, որոնց հվանդանոց են տեղափոխել։
Կատարվածի պատասխանատվությունն իր վրա է վերցրել ծայրահեղական իսլամիստական «Աշ-Շաբաբ» կազմակերպությունը, որը սերտ կապերի մեջ է «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում