ՕԵԿ-ի անցած ճանապարհը եղել է գործի, պայքարի և ձեռքբերումների ճանապարհ. Մհեր Շահգելդյան
Այն ճանապարհը, որն անցել է ՕԵԿ-ը, գործի, պայքարի և ձեռքբերումների ճանապարհ է եղել: «Օրինաց երկիր» կուսակցության տասնհինգերորդ համագումարի ժամանակ այս մասին ասաց կուսակցության անդամ Մհեր Շահգելդյանը:
«Այսօր վերամիավորման արդյունքում ՕԵԿ-ի համագումարին ես զգացողություն ունեմ, որ մենք վերադառնում ենք մեր արմատներին, այն արմատներին, որոնց հարազատ ենք լինելու քաղաքական ողջ պայքարի ընթացքում: Մենք կառուցելու ենք մի երկիր, ուր օրենքի գերակայություն է լինելու»,- ասաց նա:
Մհեր Շահգելդյանի խոսքով, Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, ուր վտանգն ու անկայունությունը հասել են աննախադեպ չափերի: Ադրբեջանի սպառնալի հայտարարությունները լիովին հնարավոր են դարձնում պատերազմը, ևՀայաստանը պետք է պատրաստ լինի պատերազմի վերսկսմանը: «Միջազգային հանրության մեջ նոր իրավիճակ է ստեղծվել»,- նշեց ՕԵԿ անդամը:
Մհեր Շահգելդյանը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ՀՀ շատ քաղաքացիներ հեռանում են երկրից: «ՌԴ մեկնած հայերը մեկ միլիոն աշխատատեղ են ստեղծել այդ երկրում: Սա պոտենցիալ է, որ դուրս է գալիս Հայաստանից»,- ասաց նա:
Ամփոփելով՝ Շահգելդյանն ընդգծեց, որ ՕԵԿ-ը միշտ եղել է ակտիվ, նախաձեռնող և նորարարական քաղաքական ուժ: Նրա խոսքով, այս արժեքները պետք է աշխատեն Հայաստանի համար: «ՕԵԿ-ը նաև մեծ բարեկամություն ու հարազատություն է, մեծ ընտանիք, թեկուզ անդամներն իրար հետ արյունակցական կապ չունեն»,- եզրափակեց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան