Արմեն Մարտիրոսյանն ընտրվել է «Ժառանգության» վարչության նախագահ
Այսօր, Արցախյան ազատագրական շարժման 30-ամյակի կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցության վարչությունը համապետական իր քաղաքական խորհրդի հետ մեկտեղ նիստ անցկացրել է մայրաքաղաքում գտնվող՝ «Ժառանգության» կենտրոնական գրասենյակում:
Կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Ժառանգության» վարչությունը Արմեն Մարտիրոսյանին ընտրել է նախագահ, Սուսաննա Մուրադյանին՝ փոխնախագահ և Րաֆֆի Հովհաննիսյանին՝ քաղաքական խորհրդի պատասխանատու: Վանիկ Ալեքսանյանը կշարունակի կատարել վարչության քարտուղարի, Անդրանիկ Գրիգորյանը՝ միջազգային հարցերով գլխավոր քարտուղարի և Գևորգ Ղահրամանյանը՝ կուսակցության խոսնակի պարտականությունները:
«Ես համոզված եմ և հավատացած, որ այս նոր ղեկավարության ներքո «Ժառանգությունը» կշարունակի Հայաստանին և հայությանը ծառայելու իր առաքելությունը` հետապնդելով մեր իրավունքները, ինքնիշխանությունը և կենսական ազգային շահերը»,- ասել է Հովհաննիսյանը:
«Մենք «Ժառանգությունում» լավ գիտենք համեստության, մարդկայնության ու հայրենիքի իմաստը, և մեր քաղաքացի-հայրենակիցները թող վստահ լինեն, որ եթե մենք իսկապես ցանկանանք՝ ազատության և արդարության մեր որոնումն ի վերջո անպայման կհաղթանակի»,- եզրափակել է վարչության նորընտիր նախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին