Արմեն Սարգսյանն այցելել է Մխիթարյան միաբանություն
ՀՀ նախագահի թեկնածու, Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը փետրվարի 21-ին այցելել է Վիեննայի Մխիթարյան միաբանություն:
Արմեն Սարգսյանի մամուլի գրասենյակից հայտնում են, որ միաբանության վանահայրեր Վահան Հովագիմյանը և Նարեկ Դադուրյանը՝ եկեղեցու և վանական համալիրի տարածքով հյուրերի համար կազմակերպած շրջայցի ընթացքում պատմել են միաբանության գրեթե 400-ամյա պատմության, թանգարանում և գրադարանում պահվող հազարավոր ցուցանմուշների, հնավուրց գրքերի ու պարբերականների, ինչպես նաև Եվրոպայի հնագույն տպարաններից մեկի ավելի քան 200-ամյա գործունեության ընթացքում կայսերական պալատի հետ համագործակցության մասին: Դեսպան Սարգսյանը գրառում է կատարել պատվո հյուրերի մատյանում:
Շրջայցի ընթացքում ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպել և զրույց է ունեցել այդ օրը միաբանությունում գտնվող Մխիթարյան միաբանությունում պապական պատվիրակ, մեր ժամանակների մեծագույն հայագետ Լևոն արք. Զեքիյանի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Այսօր մենք Արմեն Սարգսյանին առաջադրեցինք որպես ՀՀ չորրորդ նախագահի թեկնածու. Վահրամ Բաղդասարյան
- Որոշումը կայացվեց, վերջ. Աղվան Վարդանյանը՝ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի առաջադրման մասին
- Արմեն Սարգսյանը հանդիպել ավստրիահայ կազմակերպությունների ղեկավարների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան