Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտնել է Աֆրինում մեկ օրում 58 զինյալ ոչնչացնելու մասին
Աֆրինում զինված օպերացիայի ընթացքում թուրքական զինված ուժերը մեկ օրվա ընթացքում չեզոքացրել են 58 քուրդ զինյալի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
««Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում նախօրեին ոչնչացվել է ահաբեկչական խմբավորումների 58 անդամ։ Գործողության առաջին օրվանից ոչնչացվել է 1931 զինյալ»,- ասված է գլխավոր շտաբի հայտարարության մեջ։
Ավելի վաղ թուրքական զինվորական գերատեսչությունը հայտնել էր սպանված 32, վիրավորված 150 թուրք զինվորականի մասին։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը հայտարարել է մոտ ժամանակներս Աֆրինը շրջափակելու մտադրության մասին
- Թուրքիայի զինված ուժերը հայտնել են Աֆրինում 947 զինյալի չեզոքացման մասին
- Աֆրինում թուրք զինվորականներ են զոհվել
- Աֆրինում հայտարարել են, որ թուրքական ավիահարվածներից և գնդակոծություններից 150 մարդ է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին