Թրամփը Սիրիայում Ռուսաստանի գործողություններն ամոթ է որակել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայում իրավիճակի համար քննադատել է Ռուսաստանին ու Իրանին և Մոսկվայի ու Թեհրանի գործողություններ «ամոթ» որակել։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն։
«Կասեմ, որ Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի կողմից վերջերս կատարվածը մարդասիրական ամոթ էր։ Այն, ինչ այդ երեք երկրներն արեցին վերջին ժամանակներս, ամոթ է»,- հայտարարել է Թրամփը։
Նրա խոսքով, ամերիկյան զորքերի մուտքը Սիրիա միայն մեկ նպատակ է հետապնդել՝ պայքարել Իսլամական պետության ահաբեկիչների դեմ։ «Մենք այնտեղ ենք միայն մեկ նպատակով՝ ազատվելու ԻՊ-ից և վերադառնալու տուն։ Մենք այլ պատճառներ չունենք»,- ասել է Թրամփը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտնել է Աֆրինում մեկ օրում 58 զինյալ ոչնչացնելու մասին
- Էրդողանը հայտարարել է մոտ ժամանակներս Աֆրինը շրջափակելու մտադրության մասին
- Թուրքիան Աֆրինում թունավոր գազ է կիրառել. սիրիական ԶԼՄ-ներ
- Աֆրինում թուրքական բանակի վերահսկողության տակ է անցել հինգ գյուղ
- Թուրքիայում հայտնել են Աֆրինում ընթացող գործողության ընթացքի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան