«Ես եմ» ծրագրով ծառայության անցած նորակոչիկները ընդունել են զինվորական երդում
«Ես եմ» ծրագրով ՊԲ զորակոչված նորակոչիկները փետրվարի 24-ին իրենց կյանքի կարևորագույն ընտրությունը ամրագրել են զինվորական երդման խորհրդով:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ, Ասկերանի տանկ-հուշարձանի մոտ, այդ առիթով կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՊԲ-ի, միավորումների և զորամասերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչները, նորակոչիկների հարազատները: Հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում աշխատանքային այցով ՊԲ այցելած ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Շնորհավորելով օրվա հերոսներին՝ ՀՀ պաշտպանության նախարարը վստահություն է հայտնել, որ առաջիկա տարիներին ծառայության այս տարբերակը ընտրած տղաները ոչ միայն չեն ափսոսա իրենց հետագա կյանքի համար վճռորոշ դեր ունեցող որոշման համար, այլև դրական օրինակով կվարակեն նախազորակոչային տարիքում գտնվող բազմաթիվ այլ երիտասարդների:
Երդման արարողության ավարտից հետո, կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում Վիգեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ՊԲ-ի բարձրաստիճան հրամկազմի հետ, որտեղ քննարկվել են հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցությանը վերաբերող օրակարգային տարբեր թեմաներ:
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Սարգսյանն Արցախում է
- Առաջին անգամ իրականացվող «Ես եմ» ծրագրով ծառայության կանցնի 120 նորակոչիկ
- Նախագահը մասնակցել է «Դիտակետ», «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերի հանրային քննարկումների ամփոփմանը
- ՊՆ. «Ես եմ» և «Պատիվ ունեմ» նախագծերի վերջնական տարբերակը կազմելիս հաշվի կառնվեն առաջարկները
- Ավարտվել են «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի համայնքային քննարկումները