Ընդունել նման վիճակում գտնվող երկիր և փորձել ղեկավարել, Արմեն Սարգսյանի կողմից մեծ առաքելություն է. Կարեն Աղամյան
Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը լավատես է և ՀՀ չորրորդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի ղեկավարումից դրական զարգացումներ է ակնկալում: Այս մասին նա ասաց այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Արմեն Սարգսյանը համաշխարհային համբավ, մեծ փորձ ունեցող մարդ է, ում փորձը կարող է օգտակար լինել Հայաստանին: Ընդունել նման վիճակում գտնվող երկիր և փորձել ղեկավարել, նրա կողմից մեծ առաքելություն է: Խարիզման շատ մեծ նշանակություն ունի: Անկասկած, ՀՀ վարչապետն ավելի մեծ իրավասություններ կունենա, բայց ի՞նչ է, կարծում եք՝ նախագահը որևէ դեր չպե՞տք է ունենան: Կարծում եմ, Արմեն Սարգսյանի դերը շատ մեծ է լինելու: Ամեն մեկն իր տեղում անելիք ունի»,- ասաց նա:
Անդրադառնալով մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի՝ ՀՀ նախագահի խորհրդական նշանակվելու փաստին՝ Կարեն Աղամիրյանը կարճ նշեց՝ ոգևորված և լիահույս է:
Լրագրողներիը Նկարիչների միության նախագահից հետաքրքրվեցին՝ որո՞նք են այսօր նկարիչների և միության առաջնային խնդիրները: Ի պատասխան՝ Աղամիրյանը նկատեց, որ կար ժամանակ, երբ նկարիչները բավականին բարեկեցիկ կյանքով էին ապրում, ակտիվ ստեղծագործում: Մինչդեռ այժմ սոցիալական խնդիրները մեծապես խոչընդոտում են ստեղծագործական ներուժին:
«Հայ մշակույթը մեծ հետնահանջ է ապրում: Բայց հույս ունեմ, որ ապագայում այս սխալները կճշտվեն»,- ամփոփեց արվեստագետը:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանի նախաձեռնությունը՝ հանդիպել մտավորականության հետ, ճիշտ քայլ էր. Էդվարդ Միլիտոնյան
- Արմեն Սարգսյանը Լիբանանում հանդիպել է հայ քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ
- Արմեն Սարգսյանը Հայաստանում չի ապրել, հայ մարդու դարդուցավով չի ապրել. Արթուր Բաղդասարյան
- Արմեն Սարգսյանն այցելել է Մխիթարյան միաբանություն
- Այսօր մենք Արմեն Սարգսյանին առաջադրեցինք որպես ՀՀ չորրորդ նախագահի թեկնածու. Վահրամ Բաղդասարյան
- Որոշումը կայացվեց, վերջ. Աղվան Վարդանյանը՝ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի առաջադրման մասին
- Արմեն Սարգսյանը հանդիպել ավստրիահայ կազմակերպությունների ղեկավարների հետ
- Եթե Արմեն Սարգսյանը դառնա Հայաստանի նախագահ, մեր երկիրը դրանից շատ կշահի. Լևոն Մկրտչյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին