Իվանկա Թրամփը վստահ չէ, որ ուսուցիչներին զինելն արդյունավետ կլինի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականը և դուստրը՝ Իվանկա Թրամփը հայտարարել է, որ վստահ չէ, թե Թրամփի նախաձեռնությունը՝ ուսուցիչներին զինելու մասին, կապահովի երեխաների անվտանգությունը: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին:
«Անկեղծ ասած՝ չգիտեմ՝ ուսուցիչների զինումը թույլ կտա՞ ապահովել երեխաների անվտանգությունը: Ակնհայտ է, որ պետք է շատ բարձր չափանիշներ ունենան նրանք, ովքեր կկարողանան մեր դպրոցներում զենք կրել»,- ասել է Իվանկա Թրամփը:
Նա հայտարարել է, որ նախագահի նախաձեռնությունը «վատ միտք չէ, բայց միտք է, որը քննարկելու կարիք կա»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում