Insider. Հայաստան անգլիախոսների համար զարմանալիորեն հեշտ է այցելել
Հայաստանն ընդգրկվել է այն երկների ցանկում, որտեղ անգլիախոսների համար զարմանալիորեն հեշտ է այցելել: Երկրների անունները հրապարակվել է Insider-ի բլոգում:
Այստեղ Հայաստանը նշվում է որպես մի երկիր, որը անգլերեն խոսող զբոսաշրջիկների համար դառնում է ավելի ու ավելի հասանելի:
«Հայաստանում անգլերեն խոսում է բնակչության 40 տոկոսը, գրագիտությունը 98 տոկոս է: Երեսուն տարեկանից ցածր հայաստանցիների մեծ մասը խոսում է մաքուր անգլերենով, հաճախ բրիտանակն շեշտադրումներով: Չնայած ամերիկացիները քիչ են Հայաստան այցելում, եվրոպացիները՝ նույնպես, ճանապարհային նշանների, ճաշացանկերի ու տարբեր վայրերի վրա նշումները ևս անգլերենով են: Քաղաքացիների 80 տոկոսի ազգանունը վերջանում է –յան-ով, ինչպես Քարդաշյանինը»,-ասված հրապարակման մեջ:
Հայաստանը ներկայացվում է հնագույն եկեղեցիների ու վանքերի երկիր, որոնցից մի քանիսն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում: Այնտեղ ամեն ինչ էժան է, կարելի է ցածր գնով ձեռք օպերայի տոմսեր, իսկ սրճարաններում, գինետներում ու գարեջրատներում գներն այնպիսին են, ինչպիսին եղել են ԱՄՆ-ում 1960-ականներին:
Նման երկրների ցանկում են ներառվել նաև Նեպալը, Կուբան, Ճապոնիան, Հնդկաստանը, Բելիզը, Պակիստանն ու Սինգապուրը:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում