Աշխարհը աչքերը փակեց Սիրիայում թուրքական ագրեսիայի վրա. Սաֆրաստյան
«Քաղաքական գործընթացները մեծ հարված ստացան, երբ տեղի ունեցավ թուրքական ագրեսիան Սիրիայի դեմ՝ Աֆրինի ուղղությամբ ակտիվացման հետ պայմանավորված»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով Սիրիայում տեղի ուենցող վերջին զարգացումներին:
Նրա խոսքով՝ սա բայացահայտ ագրեսիա էր, բայց ցավոք, աշխարհը սրա վրա աչքերը փակեց. «Որևիցե լուրջ դատապարտում թուրքական գործողությունների նկատմամբ ոչ գերտերությունների կողմից, ոչ միջազգային հանրության կողմից չեղավ»:
Չնայած սրան՝ թուրքագետը նկատեց, որ կան դրական միտումներ, որոնցից մեկը ՄԱԿ-ի ընդունած բանաձևն է՝ 30-օրյա հրադադարի հետ մասին:
«Սա հուսադրող է: Ես սա կապում եմ ամերիկյան և ռուսական կողմերի՝ որոշ առումով համաձայնության գալու և այդ համաձայնությունը պահպանելու հետ: Սկսվում է կարմիր գծերի իրադրություն Սիրիայում, եթե այդ գիծն անցնում են, տեղի են ունենում զինված բախումներ: Կարծես թե դեռևս հնարավորություն կա Թուրքիայի ագրեսիան որոշակի շրջանակների մեջ պահելու»,- ասաց Սաֆրաստյանը:
Ինչ վերաբերում է թուրք-ամերիկյան հարաբերությունների կարգավորմանը, նա նշեց, որ այդ խնդիրն իջեցվել է մեկ մակարդակ ավելի ցածր. «Տեղի է ունենում խառը խմբերով բանակցություններ՝ Թուրքիայի և ԱՄՆ միջև: Սպասվում է, որ մինչև մարտի կեսերը բանակցությունները կավատրվեն, և հաջողությամբ ավարտվելու դեպքում որոշակի որոշումներ կընդունվեն ավելի բարձր մակարդակով: Այսինքն հաջողվեց գոնե մինչև մարտի կեսերը թուրքական ագրեսիան կանգնեցնել՝ Սիրիայի նկատմամբ»:
Արևելագիտության ինստիտուտի տնօրենը շեշտեց, որ Թուրքիայի վերջնական նպատակն է 30 կմ խորությամբ մտնել Սիրիա և այդ տարածքում ամբողջությամբ ստեղծել անվտանգության գոտի, որի մասին բացահայտ արտահայտվել են. «Թուրքիան ցանկանում է այդքան տարածությունը դարձնել անմարդաբնակ, եթե դա տեղի ունենա, մենք կարող ենք նշել, որ 21-րդ դարում կտեսնենք Թուրքիայի կողմից ևս մեկ ցեղասպանության»:
Անդրադառնալով այս ամենի ազդեցությանը տարածաշրջանի վրա, Ռուբեն Սաֆրաստայնը հավելեց, որ չի կարծում, թե թուրքական դիվանագիտությունը և գլխավոր շտաբը որոշակի ակտիվություն ցուցաբերեն նաև Հարավային Կովկասում այս պայմաններում:
«Եթե իրադրությունը փոխվի, որոշակի զարգացումներ լինեն, չի կարելի բացառել, որ Թուրքիան փորձի օգտագործել Ադրբեջանը՝ որպես իր ազդեցության տակ գտնվող գործոն, որպեսզի սրի իրադրությունը Հարավային Կովկասում՝ այդպիսով շեղելով ուշադրությունը Սիրիայից»,- ընդգծեց բանախոսը:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայում հումանիտար ճգնաժամն անցել է բոլոր սահմանները. Թևան Պողոսյան
- Գերմանիան և Ֆրանսիան պատրաստ են համագործակցել ՌԴ հետ՝ Սիրիայի հարցով
- Հռոմի պապը կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնությունը Սիրիայում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան