Սիրիայում հումանիտար ճգնաժամն անցել է բոլոր սահմանները. Թևան Պողոսյան
Սիրիան դարձել է աշխարհաքաղաքական տարբեր բևեռների առճակատման դաշտ, որտեղ հումանիտար ճգնաժամն անցել է բոլոր սահմանները և դառնում է անտանելի: Տարածաշրջանը դառնում է մեծ բախումների կենտրոն, և եթե այսպես շարունակվի, բախումների աշխարհագրությունն ավելի է ընդլայնվելու: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց վերլուծաբան Թևան Պողոսյանը:
«Այս ամենը կատարվում է Հայաստանից ոչ շատ հեռու տարածության վրա, ավելին՝ հայկական համայնքը շարունակում է մնալ Դամասկոսում»,- հիշեցրեց բանախոսը՝ նկատելով, որ պետք է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու սիրիահայ համայնքին կամ աջակցելու այլ բնակավայրեր նրանց տեղափոխությանը:
Թևան Պողոսյանի խոսքով, ԴԱԻՇ-ը դեռևս վերջնականապես չի հաղթահարվել, և ահաբեկչական այդ կառույցի հանդեպ պետք է ավելի ուշադիր լինել: Վերլուծաբանի համոզմամբ, բոլորը պետք է հասկանան, որ խնդիրն ընդհանրական է, յուրաքանչյուր երկիր իր հերթին նպաստել է ստեղծված իրավիճակին:
«Նավթային, քաղաքական շահերն այս տարածաշրջանում ավելի են սրվում: Սիրիայի խնդիրը, սակայն, միայն այս տարածաշրջանինը չէ: Այն այլևս ամբողջ աշխարհի խնդիրն է, որի լուծմամբ պետք է բոլորը զբաղվեն»,- համոզմունք հայտնեց Թևան Պողոսյանը:
Վերլուծաբաննն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Սիրիայում լիակատար պատերազմ է ընթանում, որտեղ զոհերը ոչ թե տասնյակներով են, այլ հարյուրներով: Բացի այդ՝ տեղի է ունենում նոր զենքերի և մարտավարությունների փորձարկում:
«Մինչդեռ հայտարարությունների մակարդակն ընդամենը փոխադարձ պարզ մեղադրանքներն են: Ամերիկյան կողմը հայտարարեց, որ Իրանի և Ռուսաստանի կատարած քայլերն են հումանիտար աղետ, իսկ Ռուսաստանը, որ Միացյալ նահանգներն է մեղավոր: Թուրքիան էլ, օգտվելով այս առճակատումից, փորձում է իր շահերն առաջ տանել»,- ամփոփեց վերլուծաբանը:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիան և Ֆրանսիան պատրաստ են համագործակցել ՌԴ հետ՝ Սիրիայի հարցով
- Հռոմի պապը կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնությունը Սիրիայում
- Թրամփը Սիրիայում Ռուսաստանի գործողություններն ամոթ է որակել
- Ռուսաստանը պատրաստ է ՄԱԿ-ում սատարել Սիրիայում հրադադարի մասին բանաձևին
- Թուրքիան Սիրիայում հումանիտար շարասյուն է գնդակոծել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան