Խուդոյան. Կարելի է ասել, դեղատոմսային բիզնես է սկսում
«Կարելի է ասել դեղատոմսային բիզնես է սկսում: Եթե մինչ այդ մենք վճարում էին բժշկի ծառայության ու դեղի համար, հիմա արդեն պետք է վճարենք նաև դեղատոմսի համար»,-լրագրողների հետ հանդիպմանը նման մտահոգություն հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը:
Նրա խոսքով, Հայաստանում գրանցված 4106 դեղերից 3450-ն ընդգրկված են դեղատոմսով բաց թողնվող դեղերի ցանկում:
«Դեղեր կան, որ մարդիկ խմում են ամբողջ կյանքում: Չկա մի դեպք, որ կարող են ասել՝ հիվանդն ինթնաբուժմամբ իրեն վնասել է, մահացել է, սակայն հազարավոր դեպքեր կան, երբ բժշկի նշանակած դեղերից հետո հիվանդի վիճակը վատացել է, ընդհուպ մահվան դեպքեր են եղել»,-ասաց նա:
Խուդոյանը մտավախություն ունի, որ այդ որոշումը վնասելու է դեղերի բիզնեսին, մեծացնելու է ստվերային շրջանառությունը, մարդիկ սկսելու են ավելի շատ դեղեր դրսից գնել: «Ես համաձայն եմ սոցիոլոգ Գևորգ Պողոսյանի այն դիտարկման հետ, որ էթնոցիդ է կատարվում: Ոչնչացնում են մարդկանց»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Մարտի 1-ից դեղատոմսով դուրս գրվող դեղերի ցանկերը
- Դեղատոմսով դեղերի լեղի կողմերը
- Վարդան Գևորգյան. Հանրապետությունում կգործարկվի էլեկտրոնային դեղատոմսի գաղափարը
- Մարտի 1-ից հակաբիոտիկները կվաճառվեն միայն դեղատոմսով