Նոր առաջարկ երիտասարդներին՝ Կոնվերս Բանկից
Կոնվերս Բանկը ընդլայնել է «Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիայի շահառուների շրջանակը և երկարաձգել ժամկետը:
Այժմ դրա ընձեռած հնարավորություններից կարող են օգտվել Ուսանողական վարկավորման ծրագրում ներառված, որոշ ԲՈՒՀ-երի ուսանողներ, ինչպես նաև ԱՅԲ և Շիրակացի կրթահամալիրների 12-րդ դասարանի չափահաս աշակերտները և շրջանավարտները:
Կոնվերս Բանկի մամուլի ծառայության հաղորդմամբ, այս ակցիայի շրջանակներում՝ մինչև մայիսի 31-ը, Կոնվերս Բանկի քարտերով 500 հազար և ավելի դրամի անկանխիկ գործարքներ կատարած շահառուներին գործող տոկոսադրույքից ցածր դրույքաչափով հիփոթեքային վարկի հնարավորություն կընձեռվի: Իսկ մինչև 400 հազար դրամ գումարով, 36 ամիս մարման ժամկետով և 15 տոկոս տարեկան դրույքաչափով վարկային սահմանաչափով MasterCard Standard պլաստիկ քարտ կտրամադրվի առանց սպասարկման վճարի:
Ընդ որում, Բանկի կանխիկացման կետերում ու բանկոմատներում գումարի կանխիկացումից միջնորդավճար չի գանձվի:
«Կոնվերս Բանկը՝ ակցիայի շրջանակում հավելյալ հնարավորություններ է նախատեսել նաև կրթության գերազանց առաջադիմություն ունեցողների համար և նրանց է առաջարկում նվեր՝ Visa Classic կամ Master Standard քարտ՝ 150,000 ՀՀ դրամ մնացորդով»,-ասել են Կոնվերս Բանկում:
Նշվել է նաև, որ նախորդ տարի Կոնվերս Բանկը ներգրավված է եղել կրթական տարբեր նախաձեռնություններում:
Մասնավորապես, մասնակցել է մի քանի դպրոցում Ֆինանսական գրագիտության դասավանդմանը, աջակցել է Շիրակացի կրթահամալիրում բնական գիտությունների լաբորատոր համալիրի ստեղծմանը, կրթաթոշակներ է սահմանել Էորնեկեան հանրակրթական դպրոցի սաների համար և այլն: Կրթության, կրթական ծրագրերի և օլիմպիադաների աջակցությունը ներառված է նաև Կոնվերս Բանկի 2018թ գործունեության ծրագրում:
Ակցիայի մանրամասներին և ԲՈՒՀ-երի ցանկին կարող եք ծանոթանալ այս հղմամբ:
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս Բանկը գործարկել է USSD ծառայությունը
- Սուբսիդավորվող գյուղվարկեր՝ Կոնվերս բանկում
- Կոնվերս Բանկը կրկին արժանացել է միջազգային մրցանակի
- Պետոյի աշխատանքների ցուցադրությունը՝ Կոնվերս Բանկի գլխամասում
- Գյուղատնտեսության ոլորտում սուբսիդավորված վարկեր կտրամադրի նաև «Կոնվերս բանկը»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան