Հայաստանում գորգերի արտադրությունն աճել է
Հայաստանում գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրությունը 2017 թվականի ընթացքում հիմնականում անկման ցուցանիշներ էր գրանցում, սակայն տարեկան կտրվածքով գորգերի արտադրությունն աճել է։
Ինչպես Panorama.am-ին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, նախորդ տարի հանրապետությունում արտադրվել է 19.8 տոննա գորգեր և գորգեղեն՝ 2016 թվականի համեմատ աճելով 10%-ով։
Նշենք, որ 2016թ-ի Հայաստանում արտադրվել է 18 տոննա գորգեր և գորգեղեն, 2015թ-ին՝ 41 տոննա։
Հիշեցնենք, որ նախորդ տարի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ Հայաստանում թեթև արդյունաբերության, մասնավորապես տեքստիլի, տրիկոտաժի, կաշեգործության, կոշկակարության և գորգագործության ոլորտների համար արտոնություններ պետք է սահմանվեն։ Մարզերում ճյուղի զարգացումը խրախուսելու համար արտոնություններ պետք է լինեն Երևանից դուրս գործունեություն ծավալողների համար, ինչպես նաև խրախուսվելու են նոր աշխատատեղ ստեղծողները, լինելու է սուբսիդավորում: