Բարձր ենք գնահատում Նիդերլանդների խորհրդարանի կողմից ընդունված որոշումը. Արցախի ԱԳՆ
Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը մեկնաբանություն է տարածել՝ կապված Նիդերլանդների խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին բանաձևերի ընդունման հետ:
«Բարձր ենք գնահատում Նիդերլանդների խորհրդարանի կողմից ընդունված որոշումը, որով երկրի օրենսդիր մարմինը վերահաստատում է 1915 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման մասին իր դիրքորոշումը: Այս քայլը ևս մեկ ձայն է ի սատարումն միջազգային հանրության՝ անպատժելիության դեմ պայքարին և ապագայում նման հանցագործությունների կանխմանն ուղղված ջանքերին»,- ասված է Արցախի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
- Նիդերլանդների ԱԳՆ. Թուրքիայի իշխանությունների արձագանքը կանխատեսելի էր
- Նալբանդյան. Այս քայլով Նիդերլանդների խորհրդարանը կրկին հավաստեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին
- Նիդերլանդների խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևերը
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են