Սամվել Բաբայանի և մյուսների գործով Վերաքննիչ որոշումը կհրապարակվի վաղը
ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով վաղը կհրապարակվի Վերաքննիչ դատարանի որոշումը:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, այսօրվա դատական նիստում կողմերը հանդես եկան ճառերով, ինչից հետո վերջին խոսքով հանդես եկան ամբաստանյալները:
Սամվել Բաբայանն իր վերջին խոսքում նշել է, որ ամբողջ գործը շինծու է և կոչ է արեկ ուշադիր լինել. «Ես մեղքը իմ վրա չեմ վերցնելու, մինչև վերջ գնալու եմ, էս ցիրկը թարգենք, փաստերը խոսում են այն մասին, որ Բաբայանը չի կարող 50 000 դոլար տա ոչ լիարժեք զենքի համար»:
Նա խնդրել է ուսումնասիրել յուրաքանչյուր դրվագը, որից հետո միայն վճիռ կայացել:
Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանն էլ հորդորեցլ է շառերից հեռու պահել իրենց. «10-ը տարի Սիբիրում ապրելուց հետո վերադարձել եմ, գերի եմ ընկել»: Ըստ Գաբրիելյանի՝ իրեն զրպարտում են:
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ: Դատական ակտը կհրապարակվի վաղը:
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Բաբայան. Ես չեմ եկել պաշտպանվելու
- Սամվել Բաբայանը ինքնաբացարկ հայտնեց դատախազին
- Սամվել Բաբայանի գործով Վերաքննիչ բողոք է ներկայացվել
- Դատախազ Արամ Անանյան. Այս երկու անհերքելի փաստերի հետ իր առնչությունը ընդունել և ընդունում է նաև Սամվել Բաբայանը
- Վահրամ Աթանեսյան. «Ափսոս, որ Սամվել Բաբայանը չկարողացավ մնալ իր բարձրության վրա». «Առավոտ»
- Սամվել Բաբայանը դատապարտվեց վեց տարի ազատազրկման
- Սամվել Բաբայան. Ինձ մեղավոր չեմ ճանաչում
- «Առաջադրված մեղադրանքներն անհիմն են». Սամվել Բաբայանի փաստաբան
- Սամվել Բաբայանը առաջադրված մեղադրանքները չի ընդունում. փաստաբան
- Դատախազը միջնորդեց Սամվել Բաբայանին դատապարտել 7 տարվա ազատազրկման
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան