«Ստրատեգիական նշանակության ճանապարհը ողբալի վիճակում է, իսկ մայրաքաղաքում ասֆալտը քանդում են ու նորից փռում»
Սահմանամերձ Տավուշի մարզի Նորաշեն գյուղը Չինարիին կապող ճանապարհն է: Լուանկարը ֆեյսբուքում հրապարակել է օգտատեր Արման Հայրապետյանն ու մեկնաբանել.
«Մինչդեռ սահմանամերձ բնակավայրերը միմյանց ու միջպետական մայրուղիներին կապող ճանապարհները պետք է Երևանի կենտրոնի փողոցներից էլ լավ վիճակում լինեն…»:
«Ստրատեգիական նշանակության ճանապարհը ողբալի վիճակում է, իսկ մայրաքաղաքում ասֆալտը քանդում են ու նորից փռում»,-գրառման ներքո մեկնաբանել է մեկ այլ օգտատեր:
Իսկ կառավարության պաշտոնական էջում Տավուշի մարզպետի ու վարչապետի հանդիպման մասին հաղորդագրության մեջ ճանապարհների մասին մի կիսատ տող կա՝ խորհրդակցությանը քննարկվել են նաև միջհամայնքային ճանապարհների վերանորոգման ոչ ստանդարտ լուծումներ գտնելուն վերաբերող հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան