Թուրքիան Աֆրին բանակային և ոստիկանական հատուկ ջոկատներ է մտցրել
Անկարան Աֆրին բանակային և ոստիկանական հատուկ ջոկատներ է մտցրել։ Այս մասին, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը։
«Աֆրին են ուղևորվել մեր հատուկ նշանակության ուժերը՝ խաղաղ բնակչությանը պաշտպանելու և գործողությունը բարեհաջող ավարտին հասցնելու նպատակով»,- ասել է Բոզդաղը։
Նրա խոսքով, օդուժը շարունակում է հարվածել քրդական խմբավորումներին։
Թուրքիան Աֆրինում քրդական խմբավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» գործողությունը սկսել էր հունվարի 20-ին։ Ինչպես հայտարարել են Անկարայում, մարտերի սկզբներից թուրքական ուժերը ոչնչացրել են ավելի քան երկու հազար զինյալ։
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը փետրվարի 24-ին Սիրիայում հրադադարի հաստատման մասին բանաձև էր ընդունել, սակայն Անկարան հայտարարել էր, որ այդ որոշումը չի ազդի Աֆրինում գործողության վրա, քանի որ այն «ահաբեկիչների դեմ է»։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտնել է Աֆրինում մեկ օրում 58 զինյալ ոչնչացնելու մասին
- Էրդողանը հայտարարել է մոտ ժամանակներս Աֆրինը շրջափակելու մտադրության մասին
- Թուրքիան Աֆրինում թունավոր գազ է կիրառել. սիրիական ԶԼՄ-ներ
- Աֆրինում թուրքական բանակի վերահսկողության տակ է անցել հինգ գյուղ
- Թուրքիայում հայտնել են Աֆրինում ընթացող գործողության ընթացքի մասին
- Աֆրինում թուրք զինվորականներ են զոհվել
- Աֆրինում հայտարարել են, որ թուրքական ավիահարվածներից և գնդակոծություններից 150 մարդ է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին