Հռոմի պապը կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնությունը Սիրիայում
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնությունները Սիրիայում: Russia today-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Ֆրանս պրես» գործակալությանը:
Պապը կոչ է արել նաև ապահովել մարդասիրական միջանցքը:
Աղբյուրը հայտնում է նաև, որ փետրվարի 24-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունել է Սիրիայում 30-օրյա հրադադարի ռեժիմի հաստատելու մասին բանաձև՝ մարդասիրական գործունեության համար:
Փաստաթղթում նշվում է, որ նրա դրույթները չեն տարածվում «Իսլամական պետություն», «Ան-Նուսրա ճակատ» և այլ ահաբեկչական խմբերի դեմ ռազմական գործողությունների վրա: