ԱՄՆ-ը Թուրքիային սպառնում է պատժամիջոցներով՝ ռուսական С-400 գնելու դեպքում
ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է արել հրաժարվել ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգեր գնելուց, հակառակ դեպքում Անկարայի նկատմամբ կարող են կիրառվել պատժամիջոցներ: Այս մասին, ինչպես գրում է Lenta-ն, հայտնել է Haberturk-ը՝ հղում անելով Վաշինգտոնում իր աղբյուրին:
Նշվում է, որ ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի շուրջ, գտնելով, որ С-400-ի գնումը «կարող է բացասաբար ազդել ՆԱՏՕ-ում փոխգործակցության վրա»: Բացառված չէ, որ Անկարայի նկատմամբ սահմանափակող միջոցներ ձեռնարկվեն:
Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ ԱՄՆ-ը ցանկանում է օգնել Թուրքիային «գտնել լավագույն այլընտրանքը, որը կբավարարի օդային պաշտպանության կարիքները»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին