Իրանը Հայաստանին ազնվացեղ եղջերուներ կտա
Բնության համաշխարհային հիմնադրամի /WWF/ Գերմանիայի գրասենյակի կողմից ֆինանսավորվող Հայաստանում ազնվացեղ եղջերուի վերականգնման ծրագրի շրջանակներում պայմանավորվածություն կա ԻԻՀ շրջակա միջավայրի վարչության հետ՝ ազնվացեղ եղջերուի 4 առանձնյակի ձեռք բերման վերաբերյալ: Այսօր Երևանում կայացած հանդիպմանը ծրագրի մասին խոսել են բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիան:
Ա. Մինասյանը նշել է , որ ի պատասխան՝ WWF-Գերմանիայի գրասենյակն իրանական կողմին կտրամադրի տեխնիկական աջակցություն՝ անհրաժեշտ սարքավորումներ ԲՀՊՏ-ներում խոշոր կաթնասունների մոնիտորինգի իրականացման համար:
ԲՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպման առանցքում ջրային ռեսուրսների կառավարման հարցերն են եղել: Մասնավորապես, քննարկվել է Արաքս գետի ջրի որակին, գետի աղտոտման կանխարգելման, մոնիթորինգի իրականացման խնդիրներին վերաբերող հարցերի շրջանակ: Հատկանշվել է խնդիրների լուծման ուղղությամբ համակարգային աշխատանքների իրականացումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ԻԻՀ և ՀՀ ընդհանուր սահմանում «Բարեկամության և խաղաղության այգի» հիմնելու ծրագրին, ԻԻՀ «Դիզմար» պահպանվող տարածքի և ՀՀ «Արևիք» ազգային պարկի սահմանային գոտում մշտադիտարկման աշխատանքներին, էկոտուրիզմի զարգացման անհրաժեշտությանը:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանից ազնվացեղ եղջերուներ կբերվեն Հայաստան
- Հայաստանում շուտով կվերաբնակեցվի Կովկասյան ազնվացեղ եղջերուն
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում