Շարմազանովն ընդգծել է Հայաստան-ԵՄ փաստաթղթի հնարավորինս արագ վավերացումը Լիտվայի խորհրդարանի կողմից
Լիտվան ՀՀ անկախությունը ճանաչած առաջին երկիրն է և առայժմ միակը Մերձբալթյան երկրներից, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասիի հետ հանդիպմանը նշել է ԱԺ փոխանախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա դրական է գնահատել հայ-լիտվական հարաբերությունների զարգացման մակարդակը՝ ընդգծելով դեսպան Պետրիկասի անձնական ջանքերը թե՛ միջպետական, թե՛ միջխորհրդարանական կապերի ընդլայնման հարցում:
ԱԺ հանրային կապերիօ վարչության փոխանցմամբ, Էդուարդ Շարմազանովը շնորհավորել է Լիտվայի ժողովրդին անկախության վերականգնման 100-ամյակի կապակցությամբ:
ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է նա և ցեղասպանությունների դատապարտմանն ու ժխտողականության մերժմանը: Նա նշել է, որ ՄԱԿ-ի կողմից ընդունված «Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման» կոնվենցիայի 70-րդ հոբելյանական տարվա կապակցությամբ Հայաստանի խորհրդարանը նախաձեռնել է մի շարք երկրներում կազմակերպել «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» խորագրով ցուցադրություններ: Նշվել է, որ ապրիլի 30-ին նման ցուցադրություն ընդդեմ թուրքական ժխտողականության նախատեսված է իրականացնել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում: Անդրադարձ է կատարվել Լիտվայում նման ցուցադրություն կազմակերպելու հնարավորությանը:
Քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ Լիտվան՝ որպես ԵՄ անդամ պետություն, կարող է հուսալի կամուրջ լինել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ նա ընդգծել է փաստաթղթի հնարավորինս արագ վավերացումը Լիտվայի խորհրդարանի կողմից:
Դեսպանն իր հերթին կար ևորել է ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը, որը, նրա խոսքով, լայն հնարավորություններ է ստեղծում տարբեր ոլորտների զարգացման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին