Սումգայիթյան ջարդերի 30-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ մի շարք քաղաքներում
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում փետրվարի 24-ին Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Սումգայիթի հայկական ջարդերի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն, որի ընթացքում մի քանի տասնյակ հայեր և դեսպանության ղազախստանցի բարեկամներ ծաղիկներ են խոնարհել Աստանայի մերձակայքում գտնվող նախկին համակենտրոնացման ճամբարի գերեզմանատանը տեղադրված Խաչքարի մոտ։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ իր ելույթում ՀՀ դեսպան Արա Սահակյանը հիշեցրել է, որ «Սումգայիթը» կազմակերպել էին ադրբեջանական իշխանությունները՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու՝ արցախահայության սահմանադրական և խաղաղ նախաձեռնության: Դեսպանը նաև հավելել է, որ այսօր հայկական ջարդերի կազմակերպիչների հետնորդները նույն անմարդկային ցինիզմով փորձում են խուսափել քաղաքական ու բարոյական պատասխանատվությունից՝ կեղծելով պատմությունը և գլխիվայր շրջելով փաստերը:
Աստանայի «Վան» հայկական մշակութային կենտրոնի նախագահ Սահակ Սալումյանը, որը 1988թ. փետրվարին որպես կուրսանտ ծառայության էր կոչված Սումգայիթում, պատմել է, թե ինչ զարհուրելի իրավիճակ էր ստեղծված հայության համար Ադրբեջանում։
Խաչքարի մոտ տեղի է ունեցել մոմավառություն, որից հետո Սումգայիթի հայկական ջարդերի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողության մասնակիցներն այցելել են Հայաստանի դեսպանատուն, որտեղ ցուցադրվել են այդ իրադարձությունների մասին պատմող վավերագրական տեսանյութեր և լուսանկարներ։
Փետրվարի 25-ին Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Աջարիայի հայ համայնքային կառույցների մասնակցությամբ 1988թ. փետրվարին Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ կայացել են միջոցառումներ: ՀԱԵ Վիրահայոց թեմի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի մատուցմամբ Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված:
Իր խոսքում ՀՀ գլխավոր հյուպատոսն ընդգծել է, որ 30 տարի առաջ Սումգայիթում տեղի ունեցած եղեռնագործությունները, միջազգային հանրության կողմից համապատասխան գնահատականի չարժանանալով, հանգեցրին Կիրովաբադում (նոյեմբեր 1988թ.), Բաքվում (հունվար 1990 թ), Մարաղայում (ապրիլ 1992 թ.) և այլ վայրերում հայերի կոտորածներին: Նա խոսել է նաև ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծման ՀՀ հետևողական դիրքորոշման մասին:
Աղբյուրը հայտնում է նաև, որ փետրվարի 25-ին Սանկտ Պետերբուրգի հայ համայնքը նշել է Սումգայիթի ողբերգական իրադարձությունների 30-րդ տարելիցը, որի ընթացքում Սբ. Կատարինե Հայ Առաքելական եկեղեցում մատուցվել է զոհերի հիշատակին նվիրված պատարագ, որի ավարտից հետո ծաղիկներ են դրվել եկեղեցու բակում տեղադրված խաչքար հուշարձանին:
Այնուհետև Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի մշակութային կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ Սումգաիթի զոհերի հիշատակին նվիրված երեկո:
Երեկոյին բացման խոսքով հանդես է եկել Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոլ էց Ադրբեջանի իշխանությունների հայատյած քաղաքականությունը, որը շարունակվում է մինչ այսօր, և շեշտել, որ նմանօրինակ հանցագործությունները ժողովրդի, ազգի, մարդկության դեմ պետք է ժամանակին իրենց արժանի գնահատականը ստանան համայն մարդկության կողմից:
Միջոցառման ավարտին ցուցադրվել է «Սովորական ցեղասպանություն» ֆիլմը:
Հարակից հրապարակումներ`
- Սումգայիթյան ջարդերի 30-ամյա տարելիցը. Վրաստանում ՀՀ դեսպանության հայտարարությունը
- Ներկայացվեցին «Սումգայիթ. Խոսում են ադրբեջանցի վկաները» գիրքն ու «Սումգայիթ. Սպանված սերունդ» ֆիլմը
- «Սումգայիթյան ջարդերն Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության սկիզբն էին»
- Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը շարունակվում է այս 30 տարիների ընթացքում. Մարինա Գրիգորյան
- Սումգայիթի և Բաքվի հայկական ջարդերը սպասում են իրենց լիարժեք գնահատականին. ԱԺ նախագահ
- «Սումգայիթյան ջարդեր» թեմայով կանցկացվեն խորհրդարանական լսումներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան