ՕԵԿ նախագահն ու փոխնախագահներն Արմեն Սարգսյանին հաջողություն են մաղթել ընտրական գործընթացում
ՀՀ Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր՝ փետրվարի 27-ն-ին «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակում հանդիպել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի և փոխնախագահներ՝ Հեղինե Բիշարյանի ու Մհեր Շահգելդյանի հետ:
Կուսկացությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանին, Արցախին, հայության հիմնախնդիրներին, Հայաստանում առկա քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակաին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Արմեն Սարգսյանն ՕԵԿ նախագահին և փոխնախագահներին ներկայացրել է այն տեսլականը և սկզբունքային մոտեցումները, որոնցով առաջնորդվելու է Հայաստանի առջև ծառացած հնդիրները լուծելու հարցում՝ ՀՀ Նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում:
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն իր հերթին ներկայացրել է երկրի առջև ծառացած ներքին և արտաքին հիմնական մարտահրավերների, հասարակությանը հուզող խննդիրների և դրանց լուծման հետ կապված «Օրինաց երկիր» կուսակցության մոտեցումները և պատկերացումները:
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի հեռանկարային զարգացման համար անհրաժեշտ խոշոր, ռազմավարական ծրագրերի առաջադրման և իրականցացման հետ կապված: Հանդիպումն անցել է ջերմ և անկաշկանդ աշխատանքային մթնոլորտում:
Հանդիպման ավարտին Արթուր Բաղդասարյանը և ՕԵԿ փոխնախագահներ՝ Հեղինե Բիշարյանն ու Մհեր Շահգելդյանը հաջողություն են մաղթել Արմեն Սարգսյանին առաջիկա ընտրական գործընթացներում:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանը նախօրեին այցելել է Տանն Կիլիկիո Հայոց Կաթողիկէ եկեղեցի
- Արմեն Սարգսյան. Հայաստան-Սփյուռք հարաբերությունները կառուցելիս պետք է նայենք երիտասարդներին
- Ընդունել նման վիճակում գտնվող երկիր և փորձել ղեկավարել, Արմեն Սարգսյանի կողմից մեծ առաքելություն է. Կարեն Աղամյան
- Արմեն Սարգսյանի նախաձեռնությունը՝ հանդիպել մտավորականության հետ, ճիշտ քայլ էր. Էդվարդ Միլիտոնյան
- Արմեն Սարգսյանը Լիբանանում հանդիպել է հայ քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին