Հասարակություն 09:12 27/02/2018

Փոխնախարար. Աղքատ ու ծայրահեղ աղքատ շատ ընտանիքներ նպաստառուների համակարգում ընդգրկված չեն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջին անգամ մոնիտորինգ ու գնահատում  է իրականացնում՝ նպաստների ոլորտում  ռիսկերի, խնդրահարույց կողմերի բացահայտման համար: Ընտանեկան նպաստների ոչ հասցեական տրամադրման մասին նախարարությունն ահազանգեր է ստանում,  դրանց հետքերով գնում, երբեմն հետգանձումներ են արվում: Ոստիկանության երեկվա հրապարակումն  էլ ապացուցում է, որ ոլորտում կոռուպցիա կա, անելիքներն էլ շատ են:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արայիկ Պետրոսյանը Panorama.am-ի   հետ զրույցում ասում է՝  կատարված բոլոր փոփոխությունների, այդ թվում անցած տարվա օգոստոսին կատարված, հիմքում  հասցեականության բարձրացումն է: Համաշխարհային բանկի մասնագետները ոլորտում հասցեականությունը գնահատում են 75-77 տոկոս, նախարարությունում նպատակ են դրել հասնել 90-ի:

Պետական բյուջեից 2017-ին նպաստների համար նախատեսված է եղել 39 մլրդ 498 մլն դրամ  104 հազար 685 ընտանիքի համար: 2017-ի համար ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների  թիվը փաստացի կազմել է 100 հազար 975, այսինքն ավելի քիչ քան նախատեսված էր բյուջեով: Եվս 5 322 ընտանիք ստացել է եռամսյակային հրատապ օգնություն:

Ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների թվի նվազումը փոխնախարարը պայմանավորում է անապահովության գնահատման համակարգում կատարված փոփոխություններով: «Դրանք մենք ամեն տարի իրականացնում ենք՝ կապված հասցեականության բարձրացման, սոցիալական ապահովության գնահատման քաղաքականության փոփոխության հետ: Վերջին փոփոխությունների ժամանակ մենք մի քանի շեշտադրումներ արեցինք այդ քաղաքականության մեջ»,-պարզաբանում է պաշտոնյան:

Փոփոխություններով գործակիցներ են վերախմբագրվել, որպեսզի տնտեսապես ակտիվ խմբերին մոտիվացնեն դեպի աշխատանք: Նախարարությունում կողմ են, որ աշխատունակ անձինք կարողանան իրենց աշխատանքով վաստակել ու իրենց կարիքները հոգալ: «Պատահում է, որ մարդիկ երկար ժամանակ օգտվելով ընտանեկան նպաստից, կարծես ցանկություն չունեն աշխատաշուկա մուտք գործել, ցանկանում են ավելի հեշտ ճանապարհով փող վաստակել: Հիմա հետազոտություն ու վերլուծություն է իրականացվում նրանց թիվը պարզելու համար»,-ներկայացնում է փոխնախարարը:

Նա հավատացնում է, որ նպաստի կրկնապատիկի չափ աշխատավարձով գործից հրաժարվողներ են եղել: Պատճառաբանել են, որ ճանապարհածախսից հետո իրենց նույնքան գումար է մնալու, որքան նպաստն է: Նման դեպքերից խուսափելու, աշխատունակ քաղաքացուն աշխատաշուկա վերադարձնելու ու այնտեղ պահելու համար նախարարությունը ցածր աշխատավարձ ստացող նպաստառու ընտանիքների գործակցի շեմն է բաձրացրել, սահմանել 17՝ նախկին 15-ի փոխարեն, որպեսզի նրանք դուրս չմնան համակարգից: Իսկ նպաստառու  այն ընտանիքների  համար, որոնց անդամները  աշխատանք փնտրելու համար չեն հաշվառվել, գործակիցը սահմանվել է 15:

«Մենք փորձել ենք մոտիվացիոն դաշտ ստեղծել: Բացի այդ, այս փոփոխությունները կապում ենք զբաղվածության ծառայությունների ու ծրագրերի հետ, որտեղ կգնահատեն մարդու կարիքները և նրան համապատասխան աշխատանք  կառաջարկեն»,-մանրամասնում է Ա. Պետրոսյանը:

Դրանց հետևանքով մոտ 4 հազար ընտանիք դուրս է մնացել նպաստառուների համակարգից, սակայն երեխա ունեցող ընտանիքների համար էլ են գործակից սահմանել, հաշվի առնելով, որ Հայաստանում մանկական աղքատությունը բարձր ցուցանիշներ ունի: Երեխա խնամող մայրերին էլ դիտարկել են հանրօգուտ աշխատանք կատարողներ ու նրանց համար սահմանել 17 գործակիցը: Եվս մեկ փոփոխություն էլ կատարվել է չափահաս դարձած մինչև 19 տարեկան քաղաքացիների համար:

«Ընտանիքը նպաստ է ստանում, եթե տանը կա անչափահաս երեխա: Հենց երեխայի 18 տարին լրանում է, ընտանիքը միանգամից զրկվում է նպաստի իրավունքից, մինչդեռ չափահաս դարձած քաղաքացին չի հասցրել ադապտացվել աշխատաշուկային: Արդարացի դժգոհություններ էին լինում: Հիմա մենք մեկ տարի ժամանակ ենք տալիս քաղաքացուն աշխատաշուկայում ինտեգրվելու համար»,-մանրամասնում է նախարարի տեղակալը:

Նախարարությանում գիտեն ու ցավալի խնդիր են համարում այն, որ շատ աղքատ, նույնիսկ ծայրահեղ աղքատ ընտանիքներ ընդգրկված չեն նպաստառուների թվում: «Նրանք մեր պոտենցիալ շահառուներն են, այս տարիների ընթացքում մենք նրանց հետ նպատակային աշխատանքներ ենք իրականացնում, իրազեկման, սոցիալական աշխատողների միջոցով փորձում ենք նրանց տեղեկացնել մեր ծրագրերի մասին, նրանց մի մասը սոցիալիզացիայի խնդիր ունի, որովհետև նույնիսկ չգիտեն, որտե՞ղ կարելի է դիմել, ո՞նց պետք է դիմել, նրանց պետք է այս ամենը ցույց տալ, բացատրել»,-ասում է նա:

Աղքատության բարձր ցուցանիշ ունեցող Հայաստանում երբ ֆինանսական ռեսուրսները սահմանափակ են, շահառուների թիվը՝ մեծ, դրանք պետք է կարողանալ հասցնել առավել կարիքավորներին: Հիմա նախարարությունը համագործակցելու է նաև վարկային բյուրոյի ու բանկերի հետ՝ ստանալու քաղաքացիների վարկային պատմության, ավանդների առակայության մասին օրենքով չարգելված տվյալներ: Դրանց հիման վրա ընտանիքի կարիքի գնահատում է արվելու, ինչի հիման վրա էլ որոշում է կայացվելու:

«Ընդհանրապես ծառայության արդյունավետ ու հասցեական մատուցման թիվ մեկ պայմանն օբյեկտիվ տեղեկատվությունն է: Այդ պատճառով այս պահին մեր հիմնական խնդիրը հարակից բազանների նույնականացումն է»,-ասում է փոխնախարարը:

Հիշեցնենք, որ Հայաստանում ամեն երրորդ ընտանիք աղքատ է: Մեկ տարի առաջ հետազոտության տվյալները ցույց են տվել, որ «նպաստների համակարգից դուրս են մնացել ծայրահեղ աղքատների կեսից ավելին, իսկ նպաստառուների գրեթե 44 տոկոսն աղքատ չեն»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Իսրայելի ինքնաթիռները գրոհել են Բեյրութի կենտրոնը։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
«Մենք սսել ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբի անդամներին՝ այս մարդը մեղսակից է դարձնում ձեզ իր գործած բոլոր...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Հայաստանի տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին հանրապետության շրջանների զգալի...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հայ-ռուսական հարաբերությունները հոգեվարքի մեջ են. Հայկ Խալաթյան
«Գաղտնիք չի, որ Հայաստանի իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը հայկական հասարակության մեջ ներդրել են ադրբեջանական նարատիվներ»,-...
Աղբյուր` Panorama.am
12:51
Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության...
Աղբյուր` Panorama.am
12:36
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը
Երիտասարդ ֆերմեր Կարեն Գրիգորյանն ապրում և աշխատում է Արմավիրի մարզի Արազափ գյուղում։ Կարենն իր արտերի մշակման համար ձեռք է բերել ժամանակակից...
Աղբյուր` Panorama.am
12:18
Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա. Սուրեն Սարգսյան
«Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա, քանի որ ԱՄՆ դեպքում մի վարչակազմ, որը միջնորդ էր բանակցություններում, հեռանում...
Աղբյուր` Panorama.am
11:54
Իրական հնարավորություն կա, որ Թրամփը էսկալյացիայի կդիմի. Ջեյմս Կարդեն
ԱՄՆ-Ռուսաստան քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Ջեյմս Կարդենը կարծում է՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է էսկալյացիայի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին...
Աղբյուր` Panorama.am
10:56
Որոշում կայացրել եմ. Հովիկ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Նա...
Աղբյուր` Panorama.am
10:38
Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգում ուղենիշ է սահմանել՝ հիմքում ունենալով 2 նպատակ. Աբրահամյան
Իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}