«Պրոստոկվաշինո» մուլտֆիլմի շարունակության մեջ երկու նոր հերոս կավելանա
«Պրոստոկվաշինո» մուլտսերիալը շարունակություն կունենա: Առաջին սերիաների թողարկումը նախատեսված է այս գարնանը: Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, մուլտսերիալի հերոսների դերերը կհնչյունավորեն Յուլիա Մենշովան, Իվան Օխլաբիստինը և Գարիկ Սուկաչյովը:
Մուլտֆիլմում երկու նոր հերոս է ավելանալու: «Մեր «Պրոստոկվաշինո»-յի հերոսները կխոսեն հայտնի աստղերի ձայներով: Ֆյոդորի մայրիկի դերը կհնչյունավորի Յուլիա Մենշովան, փոստատար Պեչկինը կխոսի Իվան Օխլաբիստինի ձայնով, իսկ Սուկաչովը կհնչյունավորի շանը՝ Շարիկին: Ֆյոդորի դերը կհնչյունավորի Ալեքսեյ Օնեժենը: Ֆյոդորը քույրիկ կունենա, կլինի ևս մեկ կերպար, ում մուլտֆիլմի հեղինակները դեռ չեն բացահայտում:
Ֆյոդորի մազերը կհարդարվեն, նա զգեստները կփոխի, նոր սպորտային կոշիկներ կունենա, իսկ Պեչկինը իր հին գլխարկը կփոխարինի նոր՝ բեյսբոլի գլխարկով: 2018-ից 2020 թթ. 6,5 րոպե տևողությամբ 30 սերիա կթողարկվի:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան