Գագիկ Հարությունյան. Հանրային գիտակցության տեսակետից արդարության պակասը դարձել է երկրի առաջընթացը խոչընդոտող գործոն
ԱԺ ընթացող նիստում Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարայանը ներկայացրեց Բարձրագույն դատական խորհուրդի անդամի թեկնածունին: Պատգամավորը դա պատիվ համարեց:
Վկայակոչելով Սահմանադրությունը, ԱԺ կանոնակարգ օրենքը, Դատական օրենսգիրքը՝ Վ. Բաղդասարյանն ասաց, որ խորհրդի առաջին տեղի անդամի համար ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն առաջադրում են Գագիկ Գարուշի Հարությունյանի թեկնածությունը՝ 5 տարի ժամկետով: Հիշեցնենք, որ նա ՍԴ գործող նախագահն է:
Աժ ամբիոնին մոտեցած Գ. Հարությունյանը հիշեցրեց, որ խորհրդարանի ամբիոնից վերջին անգամ ելույթ է ունեցել 20 տարի առաջ, իսկ այդ շենքում առաջին անգամ պաշտոնավարել է 37 տարի առաջ:
Հարությունյանն ասաց, մասնագետների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում հանգել են մի շարք եզրակացությունների:
«Դատական իշխանությունն իր ամբողջության մեջ դեռևս չունի անհրաժեշտ ու բավարար գործունակություն, ինչն իշխանության այս ճյուղի նկատմամբ հանրային վստահության դեֆիցիտի հիմնական պատճառն է: Բացի այդ դատական իշխանությունը էական դերակատարում չունի իշխանության մյուս թևերին զսպելու ու հակակշռելու հարցում»,-ասաց Գ. Հարությունյանը:
Դիմելով դատավորներին, Հարությունյանը հորդորեց ականջալուր լինեն ժամանակի նոր պահանջներին: Նշեց, որ ընտրվելու դեպքում ինքն ու գործընկերներն անելու են ամեն հնարավորը երաշխավորելու դատավորների անկախությունն ու միաժամանակ համարժեք պատասխանատվությունն օրենքի առջև:
«Իրողությունն այն է, որ հանրային գիտակցության տեսակետից արդարության պակասը դարձել է երկրի առաջընթացը խոչընդոտող գործոն: Այդ մասին բազմաթիվ ելույթներ են հնչել այս ամբիոնից»,-ասաց նա:
Ընտրվելու դեպքում նա խոստացավ անմնացորդ ջանքեր գործադրել Հայաստանի Հանրապետությունում կայացնելու անկախ ու հանրային վստահությունը վայելող դատական իշխանություն:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ ՀՀԿ և ՀՅԴ խմբակցություններն առաջադրել են բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին
- Գագիկ Հարությունյանը ներկայացրել է, թե ինչու համաձայնեց աշխատել բարձրագույն դատական խորհրդում
- «Հրապարակ». Բարձրագույն դատական խորհրդի ընտրություններում քանի անդամ կառաջադրվի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին