«Մենք ընտրել ենք շատ նպատակային թեկնածու». Բաղդասարյանը՝ Կոստանյանի մասին
ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում Հանրապետական խմբակցությունն առաջադրել է Գևորգ Կոստանյանի թեկնածությունը։
Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ներկայացրեց Կոստանյանի կենսագրությունը՝ նշելով. «Ինձ թվում է՝ այս հանձնաժողովի նախագահը լինելու համար պետք է սկզբունքայնություն, և Գևորգ Կոստանյանն ունի այդ սկզբունքայնությունը։ Ունի բարձր պրոֆեզիոնալիզմ ու փորձառություն։ Մենք ընտրել ենք շատ հարմար ու նպատակային թեկնածու»։
Հանձանաժողովի նախագահի թեկնածու Գևորգ Կոստանյանն իր ելությում շնորհակալություն հայտնեց վստահության ու առաջադրման համար։
«Իմ մասնագիտական գործունեության մի մասն անցել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվելով։ Պատկերավոր ասած՝ ես պետության փաստաբանն եմ եղել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, այսինքն՝ երբ որևէ մեկը դատի է տալիս պետությանը, ես ներկայացնում եմ նրա շահերը։ Ու թեև ես ներկայացնում եմ պետությանը, բայց միաժամանակ ես երկրի նախագահին, վարչապետին, Սահմանադրական դատարանին, խորհրդարանին ներկայացնում եմ այն թերությունները, որոնք շտկման ենթակա են։ Այսինքն՝ ես ներկայացնում եմ այն թերությունները, որոնք պետք է փոխել իրավական համակարգում»,-իր ելությում ասաց Կոստանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Կոստանյանն առաջադրվել է ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
- Հրայր Թովմասյանին կփոխարինի Գևորգ Կոստանյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան