«Մարտի 1, 2-ի իրադարձությունների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը նիստերի օրակարգ բերելու «Ելք»-ի առաջարկն ընդունվեց
Խորհրդարանն այսօր կողմ քվեարկեց «Ելք» խմբակցության՝ «2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձությունների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը ԱԺ նիստերի օրակարգ ընդգրկելու հարցին:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Մարտի 1-ի իրադարձությունների էջը դեռ փակված չէ և չի փակվելու, քանի դեռ բոլոր սպանությունները բացահայտված չեն։
ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանն էլ նշեց. «ՀՀԿ-ն սկզբունքորեն դեմ չէր լսումներ անցկացնելուն և դրանց ժամանակ ՀՀԿ պատգամավորները չեն հերքել, որ այս պահին էլ Մարտի 1-ի իրադարձությունները արդիական են ու լսումների ժամանակ դատախազության ներկայացուցչի զեկույցից պարզ էր՝ կատարվում է ամեն ինչ այս իրադարձությունները բացահայտելու համար»։
Գևորգ Կոստանյանն էլ առաջարկեց նախագիծը մտցնել նիստերի օրակարգ և քննարկել հարցը, որից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հորդորեց կողմ քվեարկել նախագիծն օրակարգ ընդգրկելու հարցին։
Նախագիծը նիստերի օրակարգ ընդգրկելու հարցին խորհրդարանական բոլոր ուժերը կողմ քվեարկեցին։
«Կարծում եմ` ընդդիմությունը կգնահատի իշխանության քայլը», - հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան