Ռուսաստանում տուն շտապող տղամարդը երթուղային տաքսի է առևանգել
Ռուսաստանում՝ Նիժնեվարտովսկում, տղամարդուն ձանձրացրել է սպասել, մինչև երթուղային տաքսու տեղերը լրանան, որ այն տեղից շարժվի: Տղամարդը որոշել է երթուղայինը առևանգել, որպեսզի ինքնուրույն կարողանա տուն հասնել: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
Տղամարդը օգտվել է այն հանգամանքից, որ վարորդը երթուղայինի բանալիները ներսում է թողել, սակայն ուղևորությունը շատ շուտ ավարտվել է սյան հետ բախմամբ: Երթուղայինն առևանգողին, որ Օմսկի բնակիչ է, ձերբակալել են: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել տրանսպորտային միջոցը առանց գողանալու մտադրության, սակայն ոչ օրինական ձևով սեփականելու համար:
2016-ի ամռանը Ուֆայի հարբած բնակիչը տրոլեյբուս էր գողացել և դրանով երթուղայինի մեջ խրվել: Իր այս քայլը 41-ամյա տղամարդը բացատրել է հնարավորինս շուտ տուն հասնելու ցանկությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում