Ամեն ինչ կանեմ, որ տարիներ հետո էլ իմ մասին մնան այս կարծիքին. Կոստանյան
«Գևորգ Կոստանյանի թեկնածությունն այս պաշտոնին առավել քան համապատասխան է»,- խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱԺ պատգամավոր Կարեն Բերքարյանը՝ գործընկերներին կոչ անելով քվեարկել և նրան մաղթել մեծամեծ հաջողություններ։
Հիշեցնենք, որ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում Հանրապետական խմբակցությունն առաջադրել է Գևորգ Կոստանյանի թեկնածությունը։
Բեքարյանը շնորհակալություն հայտնեց հանձնաժողովի նախկին նախագահ Հրայր Թովմասյանին՝ արած աշխատանքի ու անցած ճանապարհի համար։
ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունի խոսքով՝ Կոստանյանի համաձայնությունն այս պաշտոնում առաջադրվելու, խոսում է նրա պատասխանատվության մասին։
«Այն կարծիքին եմ, որ այդ պատասխանատվությունը պատվով իրականացնելու կարողություններն ունեք։ Համոզված եմ, որ Ձեզ մոտ ստացվելու է»,- ասաց պատգամավորը։
Գործընկերների խոսքերից հետո ելույթ ունեցավ Գևորգ Կոստանյանը։
«Չափազանց զգացված եմ։ Նաև զարմացած եմ, որ իմ վերաբերյալ նման բնութագրական գնահատականներ տրվեցին, դրանք ինձ համար էլ էին նորություն։ Եթե հիմա ինձ ասեին բնութագրի քեզ, առնվազն 70 տոկոսը կասեի այդ ամեն ինչի։ Բայց միաժամանակ ուզում եմ ասել, որ համաձայն եմ մի բանի հետ, ցանկացած գնահատական, որ տրվում է, չի դրվում կատարված աշխատանքի համար, դրվում է կատարվելիք աշխատանքի վրա, դրանք պարտավորեցնող են»,- ասաց թեկնածուն։
Նա հավելեց, որ ամեն ինչ կանի, որ տարիներ հետո էլ իր մասին մնան այն կարծիքին, որով որ իրեն բնութագրեցին։
ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությունը կանցկացվի վաղը՝ ժամը 13-14-ը։
Հարակից հրապարակումներ`
- Կոստանյանը չդադարեց մաքրամաքուր իրավաբան լինել. Հրայր Թովմասյան
- «Մենք ընտրել ենք շատ նպատակային թեկնածու». Բաղդասարյանը՝ Կոստանյանի մասին
- Գևորգ Կոստանյանն առաջադրվել է ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
- Հրայր Թովմասյանին կփոխարինի Գևորգ Կոստանյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան