Իմ քաղաքական կենսագրությունը տևել է ընդամենը մեկ ամիս. Լիպարիտ Մելիքջանյան
ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները Բարձրագույն դատական խորհրդի երրորդ պաշտոնում առաջադրել են Լիպարիտ Ռոբերտի Մելիքջանյանի թեկնածությունը։
«Նա հայտնի է որպես բանիմաց իրավաբան, բավականին սկզբունքային է և անաչառ իր մասնագիտության մեջ»,- թեկնածուին ներկայացնելով՝ նշեց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Հարցուպատասխանի ընթացքում «Ելք» խմբակցության անդամ Արարատ Միրզոյանը Լիպարիտ Մելիքջանյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք քաղբանտարկյալներ են Անդրեաս Ղուկասյանը, Գևորգ Սաֆարյանը, Հայկ Կյուրեղյանը, Ժիրայր Սեֆիլյանը և Շանթ Հարությունյանը և իր հետ գործով անցնողները:
Լիպարիտ Մելիքջանյանը պատասխանեց. «Խնդրում եմ նկատի ունենալ, որ ես պրոֆեսիոնալ արհեստավարժ իրավաբան եմ, այսինքն ՀՀ-ում գոյություն ունի քրեական օրենսգիրք, դատարանները պարտվոր են առաջնորդվել համապատասխան քրեական հանցակազմերով։ Այդ անձինք դատապարտվել են կոնկրետ քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմով։ Արդյո՞ք այդ հանցակազմը համարվում է քաղաքական հանցագործություն թե ոչ, ես քրեական իրավունքի մասնագետ չեմ, որ կարողանամ հստակ մատնանշել: Կարող եմ իմ կարծիքն ասել, որ ողջ աշխարհում իշխանությունը ապօրինի բռնազավթելու համար անձիք միշտ էլ դատապարտվել են և պատկերացրեք նման հանցակազմ նախատեսված չլիներ ՀՀ-ում յուրաքանչյուր անձ կվերցնի նման կոչերով հանդես կգա և իշխանությունը բռնի փոխելու եղանակով հանդես կգա»։
Նրա խոսքով՝ նմանատիպ հանցակազմերը պետք է ընդգրկված լինեն ՀՀ քրեական օրենսգրքում։
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ դիմելով թեկնածուին՝ հիշեցրեց, որ նա «Ելք» դաշինքի նախընտրական ցանկով մասնակցել է ԱԺ ընտրություններին:
«Այսինքն Դուք նոր Սահմանադրությամբ տեսնու՞մ եք ռեալ հնարավորություն դատական համակարգի անկախության ուղղությամբ աշխատանքներ կատարելու և ձեր քաղաքական հայացքները ամենևին խոչընդոտ չեն այս պաշտոնը զբաղեցնելու համար»,-հարցրեց պատգամավորը:
Ի պատասխան Լիպարիտ Մելիքջանյանն ասաց. «Կատարվել է այնպիսի առաջարկություն, որը իր պրոֆեսիոնալ մոտեցումներից ելնելով չէր կարող չընդունվեր, մանավանդ, որ ուսումնասիրելով այդ կարողությունները բարձագույն դատական խորհրդի ձևավորման համար պատասխանատու անձիք գտել են նպատակահարմար, որ ես այնտեղ ասելիք ու անելիք ունեմ: Ինչ վերաբերում է իմ քաղաքական կենսագրությանը, ապա կարող եմ շեշտել, որ իմ քաղաքական պատմությունը, կենսագրությունը տևել է ընդամենը մեկ ամիս, որևէ կուսակցության անդամ չեմ եղել, քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվել, պարզապես ԱԺ ընտրությունների ժամանակ իմ անունը ներառվել է «Ելք» դաշինքի ընտրությունների ցուցակում և ընտրության ժամանակ ես առաջադրել եմ իմ թեկնածությունը Իջևանում որպես ռեյտինգային թեկնածու և իմ աջակցությունը հայտնելու պարզապես «Ելք» դաշինքին»,-ասաց նա:
Նա հավելեց, որ բարձր է գնահատում «Ելք» դաշինքի աշխատանքը, բայց իր քաղաքական կենսագրությունը այդ մեկ ամսով փակվել է և մոտակա հինգ տարիներին քաղաքական գործունեությունը փակ է։
Հարակից հրապարակումներ`
- Այսպիսի գնահատականները չեն կարող բնորոշ լինել ինձ. Գևորգ Դանիելյան
- Գևորգ Դանիելյանը հանրությանը հայտնի է որպես կայացած և անաչառ իրավաբան. Վ. Բաղդասարյան
- Գագիկ Հարությունյան. ՍԴ դիմողների 90 տոկոսից ավելին քաղաքացիներն են
- Գագիկ Հարությունյան. Հանրային գիտակցության տեսակետից արդարության պակասը դարձել է երկրի առաջընթացը խոչընդոտող գործոն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան