Կոստանյանը չդադարեց մաքրամաքուր իրավաբան լինել. Հրայր Թովմասյան
«Սկզբունքայնություն ու պրոֆեսիոնալիզմ», - այսպիսի բառերով բնութագրեց ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում առաջադրված թեկնածու Գևորգ Կոստանյանին ԱԺ պատգամավոր Հրայր Թովմասյանը։
Նա շեշտեց, որ այս երկու հատկանիշները այն գլխավորներն են, որոնք ցանկացած պետական պաշտոնյայի համար կարևորագույնն են։
«Նա որքան էլ եղավ պրակտիկ աշխատող՝ չդադարեց մաքրամաքուր իրավաբան լինել։ Որտեղ որ աշխատել է Կոստանայնը, նրա համար այդ կառույցի դեմքը, պատիվը, հեղինակությունը եղել է ամենակարևորն իր համար»,- ասաց Թովմասյանը՝ վստահություն հայտնելով, որ Գևորգ Կոստանյանը կընտրվի այս պաշտոնում։
«Հուսով եմ, որ այն բոլոր խնդիրները, որոնք որ կային հանձնաժողովում, ինչ-որ բաներ որ ինձ մոտ չստացվեց, ինչ-որ բաներ որ այնպես չէին, պարոն Կոստանյանը կկարողանա լուծելու դրանք»,- եզրափակեց Հրայր Թովմասյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Մենք ընտրել ենք շատ նպատակային թեկնածու». Բաղդասարյանը՝ Կոստանյանի մասին
- Գևորգ Կոստանյանն առաջադրվել է ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
- Հրայր Թովմասյանին կփոխարինի Գևորգ Կոստանյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան