Ռոբերտ Քոչարյանը պետք է հակադարձի Նիկոյանին. Արամ Սարգսյան
Այսօր լրագրողներն ԱԺ-ում «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանից հետաքրքրվեցին՝ ըստ իրեն՝ ինչու ՀՀԿ խմբակցությունը որոշեց կողմ քվեարկել, որպեսզի «Ելքի» կողմից առաջարկված «մարտի 1-2-ի» իրադարձությունների վերաբերյալ հարցն ընդգրկվի ու քննարկվի նիստի ժամանակ:
«Դրդապատճառը մեկն է, իրենք ասում են, որ այդ հարցն իրենց համար նույնչափ կարևոր է և իրենք չեն վախենում այդ հարցը քննարկելուց: Կա ևս մեկ դրդապատճառ, որ ես նկատեցի նախորդ քննարկման ժամանակ ՀՀԿ-ականների ելույթներում, որ նրանք միտումնավոր սլաքն ուղղում են իրենց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա»,-ասաց նա:
Արամ Սարգսյանի խոսքով, հարցերի հարցն այն է, թե մարտի 1-ի գիշերն ո՞վ հրաման տվեց մտնել Ազատության հրապարակ: «Գործընթացներն ամսի 26-ից հետո գնում էին մարման, և դա ակնհայտ էր բոլորին: Ու այստեղ արդյոք քաղաքական միտում կա՞ր: Մամուլն է բազմիցս անդրադարձել դրան, որ Ռոբերտ Քոչարյանն ինքնուրույն այդ որոշումը կայացրած լինի՝ հետագայում իրենց ավելի թույլ նախագահ ունենալու և իր՝ պահանջարկված լինելու խնդիրը լուծելու համար: Եթե կա այս հարցը, ու ՀՀԿ-ն ուզում է այս խնդիրը լուծել, ճիշտ կանի, որ այդ հարցը բարձրացնի, ու եթե նախկին նախագահն իր բնավորությունը չի փոխել, ինքը պիտի Նիկոյանի նախկին ասածին հակադարձի»,-ընդծեց նա՝ ակնարկելով Նիկոյանի այսօրվա այն հայտարարությանը, որ ինքը դեռ տասը տարի առաջ ասել է՝ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի գործի շրջանակներում պետք է հարցաքննվի:
Դիտարկմանը, որ, թե «Ելք»-ի համար սա զուտ PR է և քաղաքական այդ ուժը ցանկություն չունի իրական գործը բացահայտելու, Արամ Սարգսյանն ընդգծեց, թե տարօրինակ կլիներ, որ ՀՀԿ-ականները, այդ թվում նման հայտարարություն արած Սամվել Նիկոյանն այլ բան ասեին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան