Վերաքննիչ դատարանը մերժեց Սամվել Բաբայանի ու մյուսների բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր անփոփոխ թողեց Սամվել Բաբայանի գործով Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:
«Մերժել Բաբայանի, Պողոսյանի, Գաբրիելյանի վերաքննիչ դատարան բերված բողոքը»,-ընթերցեց նախագահող դատավորը՝ ավելացնելով, որ վերաքննիչի վճիռը կարելի է բողոքարկել հրապարակման օրվանից մեկ ամսվա ժամկետում:
«Ամոթ, հազար ամոթ»,- այսպես արձագանքեցին դատարանում ներկաները դատավճռին:
Սամվել Բաբայանի պաշտպան Քալաշյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ակնկալում էր արդար որոշում, քանի որ, ըստ նրա, բողոքը հիմնավոր էր: Բաբայանի պաշտպանի խոսքով, իրենք պատրաստվում են Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնել:
Հիշեցնենք, որ վերաքննիչ դատարան բողոք էին ներկայացրել 6 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանի, 3 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված գործարար Սանասար Գաբրիելյանի և 2 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Արմեն Պողոսյանի պաշտպանները:
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Բաբայանի և մյուսների գործով Վերաքննիչ որոշումը կհրապարակվի վաղը
- Սամվել Բաբայան. Ես չեմ եկել պաշտպանվելու
- Սամվել Բաբայանը ինքնաբացարկ հայտնեց դատախազին
- Սամվել Բաբայանի գործով Վերաքննիչ բողոք է ներկայացվել
- Դատախազ Արամ Անանյան. Այս երկու անհերքելի փաստերի հետ իր առնչությունը ընդունել և ընդունում է նաև Սամվել Բաբայանը
- Սամվել Բաբայանը դատապարտվեց վեց տարի ազատազրկման
- «Առաջադրված մեղադրանքներն անհիմն են». Սամվել Բաբայանի փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին