2017թ-ին խաղալիքներ ներմուծած 76 տնտեսվարող սուբյեկտներից համապատասխանության սերտիֆիկատ է ստացել ընդամենը 14-ը
Հայաստանյան շուկայում խաղալիքների անվտանգությունն այսօր ամենասուր և կարևոր խնդիրներից մեկն է, և այն ՇՎՏՄ-ում ՀԿ-ների հետ քննարկման հիմնական հարցն է դարձել։
Տնտեսական զարգացման և ներդումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (ՇՎՏՄ) հանդիպման էր հրավիրել ոլորտում ակտիվորեն աշխատող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ 2018-ի համագործակցության եզրերը հստակեցնելու համար։
Տեսչական մարմինի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող
աշխատանքների բաժնից հայտնում են, որ ՀԿ-ներին նախ ներկայացվել են ՏՄ-ի այս տարվա գործունեության, ստուգումների և հանրային իրազեկման աշխատանքների ծրագրերը։ Քննարկման առանցքային հարց դարձած խաղալիքների անվտանգության առումով նշվել է, որ 2018-ին նախատեսվում է ստուգել 47 ընկերություն։
2017-ին ՇՎՏՄ-ի իրականացրած ստուգումները փաստում են, որ ոլորտում լուրջ բաց կա, ստուգված տնտեսվարողների մեծ մասը տուգանվել է խախտումների համար։
Ոլորտի առավել ռիսկայության մասին է վկայում նաև 2017-ին ՀՀ տարածք խաղալիքների ներմուծումների վերաբերյալ տվյալների վերլուծությունը, ըստ որի՝ նման արտադրանք ներմուծած տնտեսվարող 76 սուբյեկտներից համապատասխանության սերտիֆիկատ է ստացել ընդամենը 14-ը կամ 18,4 տոկոսը։
Ուստի ՀԿ-ների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության հիմնական ուղղություններից մեկը սահմանել խաղալիքների անվտանգությունը և այս ուղղությամբ համատեղ քայլեր ձեռնարկել։ ՀԿ-ների ներկայացուցիները նշել են, որ իրենց ուշադրության կենտրոնում են պահելու խաղալիքների սերտիֆիկացման գործընթացը ևս։
Հարակից հրապարակումներ`
- Երեխային խաղալիք նվիրելիս ինչին պետք է ուշադրություն դարձնել
- Հայաստանյան շուկայում խաղալիքները հիմնականում սերտիֆիկացված չեն
- Բաբկեն Պիպոյան. Խաղալիքը գնելուց առաջ պետք է պահանջել անվտանգությունը հավաստող սերտիֆիկատ
- Խաղալիքների անվտանգության ստուգման համար ստուգաթերթեր կտրամադրվեն
- Խաղալիքի պատճառով երեխան կորցրել է տեսողությունը
- Անվտա՞նգ են արդյոք Հայաստանում վաճառվող խաղալիքները
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում