«Հնդիկ ուսանողները Հայաստանում բժշկական կրթություն ստանալու գործընթացում որևէ խնդիր չունեն»
Հայ-հնդկական հարաբերությունները բժշկական կրթության ոլորտում ոչ միայն գործնական դաշտում են, այլև վաղուց փոխակերպվել են մարդկային ջերմ փոխհարաբերությունների, այդ մասին են վկայում, օրինակ, Սայաթ–Նովայի կամ Կոմիտասի հայերեն ստեղծագործությունները կատարող հնդիկ ուսանողները: Այս մասին ասել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանի հետ հանդիպմանը:
Համալսարանից հայտնում են, որ Հնդկաստանից ժամանած դիվանագետը բարձր է գնահատել այն մեծ աշխատանքը, որը կատարում է պետական բժշկական համալսարանը հնդիկ ուսանողների ոչ միայն կրթության, այլև կացության, հանգստի կազմակերպման և այլ հարցերում:
Գիտեշ Սարման երեկ անձամբ է շփվել հնդիկ ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում ապագա բժիշկներից է տեղեկացել և տպավորված է, որ ուսանողները Հայաստանում բժշկական կրթություն ստանալու գործընթացում որևէ խնդիր չունեն:
ԵՊԲՀ ռեկտորը նշել է, որ հնդիկ ուսանողներն առանցքային դերակատարում ունեն այս համալսարանում: Նրանք աչքի են ընկնում իրենց կարգապահությամբ, համալսարանական մշակութային կյանքում ակտիվ ներգրավածությամբ:
«Ողջունելի է, որ բժշկական համալսարանն ունի նաև հայի հետ ամուսնացած հնդիկ աշխատակից՝ Ռահուլ Սետհին, ով այժմ սովորում է կլինիկական օրդինատուրայում և համատեղությամբ աշխատում է նաև ԵՊԲՀ նորաբաց Կարիերայի կենտրոնում»,-ասել է Ա. Մուրադյանը:
Օրեր առաջ համալսարանի հնդիկ ուսանողների համար մեկնարկել են Հնդկաստանի Հանրապետության արտասահմանյան բժշկական շրջանավարտների քննության (Foreign Medical Graduates Examination (FMGE)) նախապատրաստական դասընթացները։ Ռեկտորի գնահատմամբ՝ այս դասընթացները ևս ուղղված են բժշկական կրթության միջազգայնացմանը: Արմեն Մուրադյանը շեշտել է, որ ԵՊԲՀ-ն միջազգայնացման քաղաքականություն է վարում և բուհի առաջնային նպատակն է պատրաստել միջազգային ասպարեզում մրցունակ մասնագետներ:
Նշվել է, որ առաջիկայում համալսարանական տարածքների ընդլայնման հետ կապված օրակարգում է օտարերկրացի ուսանողների հանրակացարանային պայմանների բարելավման հարցը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները