ԱԺ նախագահի հայտարարությունը Հանրապետության նախագահի ընտրության անցկացման մասին
2018 թվականի փետրվարի 28-ին` ժամը 18:00-ին, լրացել է Հանրապետության նախագահի առաջադրման ժամկետը, և Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Հանրապետության նախագահի առաջադրման վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ։
ԱԺ հանրային կապերի վարչությունից ներկայացնում են հայտարարությունը, որտեղ ասված է.
«2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 125-րդ հոդվածի 3-րդ մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների 65 պատգամավորների գրավոր դիմումով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրվել է Արմեն Վարդանի Սարգսյանը:
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 5-րդ մասի` հայտարարում եմ, որ Հանրապետության նախագահի ընտրության հարցի քննարկումը կսկսվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` մարտի 1-ի նիստում՝ ժամը 10:30-ին»։
Հարակից հրապարակումներ`
- ՕԵԿ նախագահն ու փոխնախագահներն Արմեն Սարգսյանին հաջողություն են մաղթել ընտրական գործընթացում
- Արմեն Սարգսյանը նախօրեին այցելել է Տանն Կիլիկիո Հայոց Կաթողիկէ եկեղեցի
- Արմեն Սարգսյան. Հայաստան-Սփյուռք հարաբերությունները կառուցելիս պետք է նայենք երիտասարդներին
- Արմեն Սարգսյանը Լիբանանում հանդիպել է հայ քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ
- Որոշումը կայացվեց, վերջ. Աղվան Վարդանյանը՝ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի առաջադրման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա