
ԲՆ. Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը ն շրջակա միջավայրին 5 մլն դրամի վնաս է պատճառել
ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն այս տարվա հունվարի 16-ից փետրվարի 4-ը ստուգում է անցկացրել «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ում: Դրա արդյունքում պարզվել է, որ ընկերությունը խախտել է օրենքի մի քանի պահանջներ:
ՀՀ ջրային օրենսգրքի 27-րդ, 37-րդ հոդվածների հետևյալ պահանջները.
• իրականացվել է ջրօգտագործման թույլտվությունից ավել ջրառ,
• սահմանված կարգով չի իրականացվել ջրառի հաշվառում,
• չի մշակվել արդիական տեխնոլոգիաների կիրառման ջրային ռեսուրսների մոնիտորինգ, բարելավող և աղտոտման նվազեցման, կանխման միջոցառումներ,
• չի մշակվել և իրականցվել ջրակորուստների կրճատման և նորմավորման ջրաքանակների արդյունավետ օգտագործման միջոցառումների ծրագիր,
• 2017 թվականի վթարի հետևանքով արտադրական հոսքաջրերն աղտոտել են 200 մ2 հողային տարածք, ինչը ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պահանջով մաքրվել է:
• Խախտումներն այսքանով չեն սահմանափակվում:
Այսպիսով, նշված խախտումներն առաջացնում են շրջակա միջավայրին հասցված վնասի վերականգնում 5.003.974 ՀՀ դրամ և վարչական պատասխանատվություն` 200.000 ՀՀ դրամի չափով։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին