Սա այն հարցերից է, որտեղ բոլոր քաղաքական տարաձայնությունները մղվում են երկրորդ պլան. Աշոտյան
Ազգային ժողովում քնննարկվում է Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագիծը, որի հեղինակներն են պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Աշոտյանը, Վահե Էնֆիաջյանը, Արմեն Ռուստամյանը, «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Ծառուկյան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Ելք» խմբակցությունները։
Հայտարարությունը ներկայացրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ սա այն կարևոր հարցերից է, որտեղ բոլոր քաղաքական տարաձայնությունները մղվում են երկրորդ պլան և գալիս է ընդհանուր պետական շահ հետապնդելու հրամայականը։
Ընթերցելով հայտարարության տեքստը՝ զեկուցողը հայտարարեց. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը դատապարտում է խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի իրագործած զանգվածային բռնությունները, սպանություններն ու տեղահանումները, ինչպես նաև հայատյաց, ռասիստական քաղաքականությունը և Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ագրեսիվ ռազմական գործողությունները:
Ոգեկոչում է անմեղ զոհերի հիշատակը, կոչ է անում խորհրդարաններին և խորհրդարանական վեհաժողովներին, միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին` դատապարտել խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած և շարունակվող ոճրագործությունները, միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները, որոնք սպառնալիք են ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ տարածաշրջանի անվտանգության, կայունության և զարգացման համար»:
Նա հայտնեց, որ հայտարարությունն ընդունվելուց հետո անմիջապես թարգմանվելու է օտար լեզուներով և սփռվելու է միջազգային գործընկերներին։
Հայտարարության տեքստն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Նալբանդյան. Սումգայիթի հանցագործության կազմակերպիչներն ու իրագործողները ըստ արժանվույն պատիժ չկրեցին
- Սումգայիթյան ջարդերը միջազգային հարթակներում չեն արժանացել համարժեք քաղաքական և իրավական գնահատականի. Բաբլոյան
- Սումգայիթյան ջարդերի 30-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ մի շարք քաղաքներում
- Սումգայիթյան ջարդերի 30-ամյա տարելիցը. Վրաստանում ՀՀ դեսպանության հայտարարությունը
- Ներկայացվեցին «Սումգայիթ. Խոսում են ադրբեջանցի վկաները» գիրքն ու «Սումգայիթ. Սպանված սերունդ» ֆիլմը
- «Սումգայիթյան ջարդերն Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության սկիզբն էին»
- Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը շարունակվում է այս 30 տարիների ընթացքում. Մարինա Գրիգորյան
- Ճիշտ ժամանակին են կանչվել այս լսումները. Լարիսա Ալավերդյան
- Սումգայիթի և Բաքվի հայկական ջարդերը սպասում են իրենց լիարժեք գնահատականին. ԱԺ նախագահ
- «Սումգայիթյան ջարդեր» թեմայով կանցկացվեն խորհրդարանական լսումներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան