«Ժողովուրդ». Ինչո՞ ւ էր պատգամավորը կարևոր քննարկումները թողած` զբաղված ինտերնետը քչփորելով
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ, մինչ ԱԺ-ում ՍԴ նախագահ, բարձրագույն դատական խորհրդի թեկնածու Գագիկ Հարությունյանը պատասխանում էր պատգամավորների հարցին՝ արդյո՞ք Հայաստանում քաղբանտարկյալներ կան, մինչ օրս ընտրությունները կեղծվե՞լ են, թե՞ ոչ և այսպես շարունակ, ԱԺ պատգամավորներից ոմանք իրենց սեփական զբաղմունք էին գտել` կայքերում մոնիթորինգ անցկացնելով:
«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը նկատեց, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանը լրատվական կայքերն էր ուսումնասիրում` ամենայն հավանականությամբ փորձելով գտնել, թե որ լրատվամիջոցն է իր մասին նյութ հրապարակել:
«Հետաքրքիր է` ինչից է վախենում պատգամավորը, որ ԱԺ դահլիճում կարևոր քննարկումները թողած` զբաղված էր ինտերնետը քչփորելով»,-գրում է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները